Առողջության մասին հոգ տանելն ամենօրյա լավ վարձատրվող աշխատանք է:
Ուստի երբեք էլ ավելորդ չէ, որպեսզի օգնեք ձեր առողջությանը:
Գոյություն ունեն տարբեր տեսակի ժողովրդական միջոցներ, որոնք նախատեսված են առողջական տարբեր խնդիրների կարգավորման համար:
zNews-ը Ձեզ ենք ներկայացնում կարտոֆիլի հյութի բուժիչ հատկությունները:
Կարտոֆիլի հյութը սովորական թարմ հյութ է, որը ստացվում է քերած կարտոֆիլից:
Այն բավականին հեշտ պատրաստվող միջոց է, անհրաժեշտ է պարզապես կարտոֆիլը մանրացնել մսաղացի միջոցով և մարլայով քամել:
Ստացված հյութը կարելի է խմել, քսել մազերին ու դեմքին:Հաճելի համ ունենալու համար, մասնագետները խորհուրդ են տալիս այն բացել խնձորի, գազարի հյութով, կամ ավելացնել 1 գդալ մեղր:
Իսկ ինչով է այն օգտակար.

1. Մազերն առողջ է դարձնում
Հում կարտոֆիլից պատրաստված դիմակները սնուցում են մազային սոխուկները, որից հետո արագացնում են նրանց աճն ու դարձնում մազերն ավելի ամուր: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր մազաթափության հետ խնդիրներ ունեն: Հատկապես արդյունավետ է գործում կարտոֆիլի հյութով մեղրա-ձվային դիմակը: Անհրաժեշտ է կարտոֆիլի հյութն ու մեղրը խառնել 2:1 հարաբերակցությամբ և ավելացնել 1 ձվի դեղնուց:
2. Բարձրացնում է իմունիտետը
Եթե դուք օրական խմեք 1 բաժակ կարտոֆիլի հյութ, ապա ձեր դիմադրողականությունը կբարձրանա ու կսկսեք ավելի քիչ հիվանադանալ: Այս միջոցը շատ ակտուալ է հատկապես ձմռան ամիսներին:
3. Խոնավեցնում է մաշկը
Կարտոֆիլի հյութը մաշկի վրա մոգական ազդեցություն է թողնում: Այն թեթևացնում է արևայրուքից առաջացած ցավերն ու արագացնում է դրանց բուժումը, ինչպես նաև հիանալի խոնավեցնում է այն:
Մաշկի խոնավեցման համար կարտոֆիլի հյութը օգտագործվում է 2 տարբերակով՝ ներքին ու արտաքին: Այսինքան այն կամ խմում եք կամ քսում դեմքին:Արդյունքը 2 դեպքում էլ նկատելի է:
4. Հանգստացնում է մեջքի ու հոդերի ցավերը
Կատոֆիլի հյութը ունի նաև հակաբորբոքային բաղադրիչներ, որոնք բավականին արդյունավետ կերպով օգնում են արթրիտի, արթրոզի ու այլ հոդացավերի դեպքում:

5. Բարելավում է սրտի առողջությունը
Եթե ցանկանում եք առողջանալ, կարգավորել սրտի աշխատանքն, այդ դեպքում կարտոֆիլի հյութի օգտագործումը ձեզ համար կարող է դառնալ բավականին արդյունավետ միջոց:
6. Հարթեցնում է կնճիռները
Կարտոֆիլը հաճախակի կարելի է հանդիպել երիտասադացնող կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ: Անհարաժեշտ է պարզապես ամեն օր քսել կարտոֆիլի հյութը դեմքի մաշկին և արդյունքը շուտով նկատելի կլինի:
7. Բուժում է խոցերը
Գաստրոէնտերոլոգները խոցի դեպքում խորհուրդ են տալիս կիրառել՝ օրական 3-ից 4 անգամ կես բաժակ կարտոֆիլի հյութով, մեկ ամիս տևողությամբ բուժիչ կուրս: Շնորհիվ իր վերականգնող հատկությունների, այդ հյութը բուժում է գաստրիտ, կոլիտ, խոցեր ու դուոդենիտ (տասներկումատնյա աղիքի բորբոքում) հիվանդությունները:
8. Վերականգնում լյարդն ու լեղին
Կարտոֆիլի հյութը օրգանիզմից դուրս է բերում թունանյութերն ու մաքրում այն:

9 Բուժում է աղեստամոքսային խանգարումները
Կարտոֆիլի հյութը հիանալի միջոց է այն մարդկանց համար, ովքեր հաճախակի խնդիրներ են ունենում աղեստամոքսային համակարգի հետ: Մասնագետները ընդգծում են, որ վերջինիս կանոնավոր օգտագործումն օգնում է խուսափել փքվածությունից, փորլուծությունից ու մարսողության խանգարումներից:
10. Իջեցնում է խոլեստերինը
Բոլորս էլ գիտենք, որ տապակած կարտոֆիլն աչքի չի ընկնում իր օգտակար հատկություններով, իսկ դիետոլոգներն առհասարակ արգելում են այն օգտագործել: Սակայն այլ է մասնագետների վերաբերմունքը թարմ կարտոֆիլի նկատմաբ: Այն պարունակում է կալիում, A, B, C վիտամիններ, երկաթ ու կալցիում, որոնց շնորհիվ էլ և կարգավորվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
11. Դիետան էներգիայի աղբյուր է
Այն մարդիկ, ովքեր օգտագործում են կարտոֆիլի հյութ, նրանց մոտ նկատվում է էներգիայի հոսք ու սովորական սննդի նկատմամբ պահանջի նվազում: Մասնագետները նշում են, որ կարտոֆիլի հյութը հանդիսանում է բնական հզոր տոնուսը բարձրացնող միջոց:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
