Ինչպե՞ս ճիշտ համբուրվել. կրքոտ համբույրի ուղեցույց

Շատերին թվում է, որ համբույրը պարզ բան է, այստեղ սովորելու ոչինչ չկա, նշանակում է` այդ մասին մտածել պետք էլ չէ: Սակայն շատ աղջիկներ չեն հասկանում, թե ինչպես է լինում, որ համբուրվելիս քթերը չեն խանգարում:

Եվ իսկապես, անփորձ զույգերի համար համբույրը դյուրին չի թվում: Իսկ թե համբուրվելու ընթացքում աղջկա գլխում ինչ է կատարվում… Կարծես ամբողջ աշխարհը փուլ է գալիս:

Աղջիկներն այդ ընթացքում հակված են մտածել ամեն ինչ մասին, սակայն ոչ այն բանի, որ համբուրվում են: Նրանց մի շարք հարցեր են հետաքրքում: Օրինակ՝ արդյո՞ք պետք է փակել աչքերը, նրան դո՞ւր է գալիս ինձ հետ համբուրվել, ինչպե՞ս եմ դիտվում կողքից եւ այլն:

Փորձառու կանայք խորհուրդ են տալիս այսպես վարվել. համբուրվելու ընթացքում մի ձեռքով գրկեք զուգընկերոջ պարանոցը, իսկ մյուս ձեռքը դրեք նրա կրծքին: Այս դիրքով դուք միշտ կարող եք կառավարել համբույրի ռիթմն ու տեւողությունը:

Բացի այդ, այս դիրքը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ընդհատել համբույրն ու նայել զուգընկերոջը (միաժամանակ վերականգնելով շնչառությունը): Մի խոսքով, մի շտապեք նետվել տղամարդու գիրկը՝ նույնիսկ շարժվելու հնարավորություն չունենալով: Հավասարապես մասնակցեք համբույրին եւ դադարեցրեք այն, եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս:

«Ինչպե՞ս կարող եմ շնչել» հարցը հեշտ է լուծվում. բերանով շնչեք: Կարծում եմ՝ պետք չէ նշել, որ շնչառությունը պետք է թարմ լինի: Միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ զույգերն առավոտյան կրքոտ համբուրվում են: Առօրյա կյանքում այդպիսի համբույրը նախքան ատամները մաքրելը դժվար թե որեւէ մեկի համար գայթակղիչ լինի:

Համբուրվելիս խորը եւ հանգիստ շնչեք: Ընդհանրապես, պետք է փորձել առավելապես թուլանալ ու թուլացնել շուրթերը, որպեսզի զգաք համբույրի ամբողջ հաճույքը: Երբ լարված եք, այդ անդրադառնում է համբույրի որակի վրա:

Եթե համբուրվելու համեստ փորձ ունեք, մի փորձեք զուգընկերոջը ներկայանալ որպես ճակատագրական գայթակղիչ կին: Այդ դեպքում ծիծաղելի տեսք կունենաք: Դրա հետ մեկտեղ, պետք է նախաձեռնությունը հանձնեք տղամարդուն, թող նա առաջինն արտահայտի ձեզ համբուրելու ցանկությունը: Եթե նա այդ չի անում եւ դուք վստահ չեք, որ ուզում է ձեզ հետ հաբուրվել, ապա պետք չէ ռիսկի դիմել, որպեսզի ձեզ չվանեն՝ այս բառի բոլոր իմաստներով:

Համբուրվելու ընթացքում թուլացեք եւ փակեք աչքերը: Շատերը, ի դեպ, սիրում են նայել զուգընկերոջը, սակայն ավելի հաճախ մարդիկ փակում են աչքերը, քանի որ այդպիսի մոտ շփման պարագայում, միեւնույնն է, հնարավոր չէ զուգընկերոջը նայել:

Բացի այդ, անկեղծ համբույրն այնքան հաճելի զգացողություններ է պարգեւում, որ ակամայից ուզում ես ընկղմվել դրանց մեջ ամբողջ էությամբ՝ որեւէ բանի ուշադրություն չդարձնելով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․