Ինչպես վերլուծել երեխայի նկարած պատկերները. փոքրիկ ուղեցույց

Երեխաների նկարած պատկերները շատ բան կարող են պատմել իրենց ներաշխարհի մասին:

Ձեր փոքրիկի նկարը կօգնի Ձեզ հասկանալ նրա հոգեվիճակն ու զգացմունքները:

Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի նկարում 4 կարևոր դետալի ուշադրություն դարձնել՝

1.գունային գամմա,

2.նկարի դիրք,

3.բովանդակություն,

4.նկարի ընդհանուր տրամադրություն:

Առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել նկարում, գույնն է:

Եթե Ձեր փոքրիկը գույները ճիշտ է օգտագործում (օրինակ՝ կապույտ երկինք, կանաչ տերև և այլն), ապա անհանգստանալու կարիք չկա: Երեխան հանգիստ է ու ներդաշնակ:

Իսկ եթե փոքրիկը օգտագործում է խառը, ոչ բնական գույներ, ապա, ամենայն հավանականությամբ, նա ինչ-որ բանից դժգոհ կամ անհանգստացած է:

Հնարավոր է՝ փոքրիկը նկարելիս նախապատվություն է տվել մեկ գույնի: Այս դեպքում արդեն ուշադրություն դարձրեք ընտրված գույնին: Օրինակ` կարմիրը կարող է պատմել Ձեր բալիկի ակտիվության, աշխույժ կենսակերպի մասին, կապույտը կարող է վկայել, որ փոքրիկը տխուր է կամ ինչ-որ մեկին կարոտում է: Իսկ երբ փոքրիկը օգտագործում է միայն սև գույնը, ապա հոգեբանները խորհուրդ են տալիս անհանգստանալ: Ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բանից վախեցած ու անհանգստացած է:

Նկարի դիրքը ևս շատ կարևոր է:

Եթե փոքրիկը նկարել է թղթի կենտրոնում կամ ամբողջ թղթի մակերեսով, ապա ինքնավստահ է: Իսկ եթե Ձեր բալիկը օգտագործում է թղթի անկյունները, ապա նա բարդույթավորված է, փակ ու ինքնամփոփ:

Այնուհետև պետք է ուշադրություն դարձնել նկարի բովանդակությանը, ընդհանուր կոմպոզիցիային և առանձին դետալներին: Երեխաները ամենից հաճախ նկարում են իրենց ընտանիքը, տունը, կենդանիներ, բնություն: Օրինակ՝ եթե փոքրիկը նկարում է հեքիաթների, մուլտֆիլմերի իր սիրելի հերոսներին, դա բնական է ու օրինաչափ:

Այս դեպքում արդեն պետք է ուշադրություն դարձնել նկարի ընդհանուր տրամադրությանը:

Կարևոր է՝ նկարում ժպտում են հերոսները, թե ոչ, նրանք բարկացած են, թե ոչ … Այս մանրուքները կօգնեն հասկանալ Ձեր փոքրիկի հոգեվիճակը, տրամադրությունը և որ ամենակարևորն է՝ նրա աշխարհընկալումը:

Հնարավոր է, որ Ձեր երեխան ճիշտ չի ընկալում շրջապատող իրերը, երևույթներն ու իրադարձությունները, և այս դեպքում նրա ստեղծագործությունը շատ կօգնի Ձեզ:

Եթե երեխան նկարել է իր ընտանիքը և իրեն էլ պատկերել է այդ նկարում, ապա անհանգստանալու կարիք չկա: Նա իրեն պաշտպանված է զգում:

Իսկ նկարում ընտանիքի անդամներից մեկի բացակայությունը խոսում է այդ մարդու հանդեպ երեխայի բացահայտ բացասական վերաբերմունքի մասին:

Երբ երեխան իրեն նկարում է ընտանիքից առանձին կամ շատ ավելի փոքր չափսերով, ապա նա իրեն չսիրված ու միայնակ է զգում: Փոքրիկի դիրքը կարող է պատմել նաև այն մասին, թե ում հետ է առավել մտերիմ (օրինակ` ում կողքին է երեխան, ում ձեռքն է բռնել կամ գրկել):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Ո՞րն է ակնեի զարգացման հիմնական պատճառը
4 հետաքրքիր փաստ տեստոստերոնի մակարդակի մասին, որոնք քչերին են հայտնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Թեստ․ Կարո՞ղ եք հիշել այս 15 պետությունների մայրաքաղաքները
Ո՞րն է քաղցկեղի կանխարգելմանը նպաստող լավագույն մթերքը․ Բժիշկ Մյասնիկով
Եկեք խաղանք «Ո՞վ է nւզում դառնալ միլիnնատեր» խաղը․ քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ