Գիտե՞ք արդյոք, թե որն է զույգերի միջև տարիքային կատարյալ տարբերությունը ամուր հարաբերությունների համար

Ասում են, թե տարիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես թիվ, որը ոչ մի նշանակություն չունի, եթե դուք իրոք սիրում եք միմյանց։ Իսկ միգուցե դա այնքան էլ այդպես չէ և իրականում, տարիքային տարբերությամբ, կարելի է նախօրոք կանխատեսումներ անել, թե որքան ամուր կլինեն կամ չեն լինի ձեր հարաբերությունները։

Դեռևս ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե ինչպես են կառուցվում ամուր հարաբերությունները, սակայն գիտությունը վճռորոշ գործոն է հայտնաբերել. ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունների համաձայն՝ գոյություն ունի մաթեմատիկորեն հաշվարկված տարիքային կատարյա տարբերություն, որը կարող է բարձրացնել ձեր երկարատև միասին լինելու հավանականությունը։

zNews-ը որոշել է ավելի մանրամասն ուսումնասիրել այս ամենը։

Հետազոտությանը 3000 մարդ է մասնակցել, որոնցից յուրաքանչյուրը ամուսնացած է եղել առնվազն մեկ անգամ։ Հետաքրքիր կապ է հայտնաբերվել. որքան մեծ է տարիքային տարբերությունը, այնքան ավելի մեծ է բաժանվելու հավանականությունը։ Իհարկե, բացառություններ միշտ էլ լինում են։

Գիտնականներն ավելի մանրամասն վիճակագրություն են ներկայացրել. տարիքային հինգ տարվա տարբերությամբ զույգերի դեպքում բաժանման հավանականությունը 18% է կազմում։ 10 տարվա դեպքում այդ թիվը 39% –ի է հասնում։ 20 և ավելի տարբերության դեպքում զույգերի բաժանման հավանականությունը 95%–ի է հասնում։

Գիտնականներն ուսումնասիրել են ոչ միայն տարիքային պարամետրերը, այլև նախամուսնական կամ ընդհանուր երեխայի առկայությունը, ծաղկա–կոնֆետային փուլի տևողությունը, հարսանիքի ծախսերը, կրթությունը և այլն։

Սակայն խոսենք նաև հետազոտության ուրախ կողմի մասին. գիտնականները պարզել են նաև զույգերի միջև կատարյալ տարբերությունը, որը 0–3 տարի է կազմում, այս դեպքում բաժանման հավանականությունը 3% է կազմում։

Ամփոփելով այս ամենը սակայն պետք է նշել, որ չի կարելի ժխտել բացառությունների գոյությունը։ Այնպես որ, մի հուսահատվեք, եթե ձեր և ձեր սիրելիի տարիքային տարբերությունը այնքան էլ փոքր չէ։

Չէ որ կարևորը զգացմունքներն են, փոխադարձ հարգանքն ու հանգստությունը, և եթե ձեր հարաբերությունները համապատասխանում են այս չափանիշներին, ապա պահպանեք դրանք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․