6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում

Կարճահասակ աղջիկները հաճախ բարդույթավորվում են իրենց հասակի պատճառով և փորձում ավելի բարձրահասակ երևալ:

Հավանաբար դուք արդեն ունեք բարձրակրունկների մի բազմություն, սակայն ավելի բարձրահասակ երևալու համար հագուստը նույնպես շատ կարևոր է:

zNews Ձեզ է ներկայացնում 6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում:

1. Բարձրակրունկներ, որոնց վրա դուք իսկապես կարողանում եք քայլել

Այո՛, ավելի բարձրահասակ երևալու հարցում բարձրակրունկներն անփոխարինելի են: Սակայն հարկավոր է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք կլինեն հարմարավետ:

2. Լայն տաբատներ, որոնք երկարացնում են ոտքերը

Ավելի բարձրահասակ երևալու համար համադրեք ձեր բարձրակրունկները լայն տաբատի հետ, որը բավականին երկար է և ծածկում է ձեր կոշիկները: Այս հնարքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կերևաք:

3. Ծնկից լայնացող իդեալական նստող ջինսե տաբատ

Իդեալական ջինսե տաբատն ասես պարգև լինի: Իսկ այ ծնկից լայնացող երկար տաբատը կերկարացնի ձեր ոտքերն ի տարբերություն skinny մոդելի:

4. Ճիշտ երկարության վերարկու (ոչ շատ երկար, ոչ շատ կարճ)

Վերարկուների հետ խնդիրն այն է, որ դրանք հիմնականում հասնում են ձեր ծնկներին, և հասակի պատճառով պարզապես անհնար է դառնում դրանք կրել տափակ կոշիկների հետ: Այդ իսկ պատճառով հարկավեր է գտնել իդեալական երկարություն, որը լինի ձեր ազդրերի մակարդակից փոքր ինչ երկար:

5. V-աձև բացվածքով բլուզ

Նմանատիպ բացվածքով բլուզները երկարացնում են պարանոցը և ուշադրություն գրավում դեպի ձեր մարմնի վերևի հատվածը:

6. Միդի (midi) երկարության շրջազգեստ, որը ձեզ վրա մաքսի (maxi) չի նստում

Այո՛, ձեր հասակի առավելությունն այն է, որ դուք հանգիստ կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն, պարզվում է, որ դուք կարող եք կրել նաև ավելի երկար մոդելներ: Լավագույն երկարությունը ձեզ համար մինչև սրունքի մեջտեղը հասնող փեշն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․