«Նորաձևությունն անճաշակությունից մի քայլի վրա է գտնվում»,- ասում էր Կառլ Լագերֆելդը:
Շատ հեշտ է խճճվելը աքսեսուարների, կոշկեղենի, յուրօրինակ պրինտերի և գույների բազմազանության մեջ:
Սակայն, եթե հետևեք որոշ պարզ կանոնների, «ոճ» բառը կարող է ձեր երկրորդ անունը դառնալ:
zNews-ը ձեզ համար պարզ խորհուրդներ է պատրաստել, որոնք կօգնեն կողմնորոշվել հգուստի ճիշտ ընտրության հարցում:
1. Մարմինը մտածված բացեք. եթե նախընտրում եք ցուցադրել ուսերն ու դեկոլտեն, պետք չէ ցուցադրել նաև ոտքերը:
2. Կոճակներով վերնաշապիկները ճիշտ կրեք
3. Վառ աքսեսուարներ օգտագործեք, բայց խուսափեք ավելորդություններից
4. Ընտրեք տաբատը՝ ելնելով կրունկի բարձրությունից
5. Երբ հավաքույթի եք գնում ձեռքերն ազատ թողեք, խուսափեք մեծ պայուսակներից
6. Ընդգծեք կազմվածքի առավելությունները և կապ չունի, թե ձեր հագածը որքանով է թրենդային
7. Փորձեք համադրել մի քանի վզնոցներ և շղթաներ, բայց չափը մի անցեք
8. Մարմնագույն դասական կոշիկները կփրկեն ցանկացած կերպար
9. Հովազի պրինտով մի բան կրեք, այստեղ նույնպես չափն անցնել պետք չէ
10. Մի վախեցեք համադրել պրինտերը, սակայն դա խելացի ձևով արեք
11. Վառ գույներ օգտագործեք, բայց մի ծանրաբեռնեք ձեր կերպարը շատ գույներով, որպեսզի անճաշակ չերևաք
12. Այնպիսի կրծկալ ընտրեք, որ չի թափանցի շապիկի տակից
13. Ազատ հագուստն ու մարմինը գրկողը միշտ միասին լավ են նայվում
14. Բացվածքի չափը կարևոր է, աշխատեք չանցնել 5-7 սմ սահմանը
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին