«Ֆորտ Բոյարդ» շոուն հայտնի է ամբողջ աշխարհում: Աշխարհով մեկ շատ հայտնիներ են փորձել իրենց ուժերը այս ամրոցի պատերի ներսում:
Այս շոուն չունի իր նմանը և սիրված է տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից: Իսկ Ֆորտի տիրոջ օգնականները շատ շուտով անհավանական հայտնիություն ձեռք բերեցին:
Նրանք գիդերի դեր էին տանում, որոնք օգնում էին մասնակիցներին:
Պասպարտուն և Պասմյուրայը, ում կյանքին է այսօր անդրադառնում zNews-ը, աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուներ ունեն:
Սակայն նրանց անձնական կյանքի մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ:
Քչերը գիտեն, որ Պասպարտուն ածական անուն է միայն: Նրա իսկական անունը Անդրե Բուշե է:
Բացի «Ֆորտ Բոյարդից», տղամարդն աշխատում է նաև Փարիզի մետրոպոլիտենում:

Իր միակ սիրուն և կյանքի ուղեկցին Անդրեն հանդիպել է դեռևս 10 տարի առաջ:
Այս երջանիկ զույգը երկու երեխա ունի: Հարկ է նշել, որ Անդրեի երեխաներից մեկը ժառանգել է հոր հիվանդությունը՝ ախոնդրոպլազիան:
Բուշեն հիմա 52 տարեկան է, բայց նա առույգ է և էներգիայով լի, այնպես որ դեռ երկար տարիներ կշարունակի ուրախացնել շոուի երկրպագուներին իր ներկայությամբ:

Պասպարտուի օգնականի՝ Պասմյուրայի անունն իրականում Էնթոնի Լյաբորդ է:
Նա 37 տարեկան է, իսկ նրա հասակը 120 սմ է:

Չնայած դրան, Էնթոնին նույպես գտել է իր երջանկությունը:
Նրա կինը սովորական հասակով գեղեցիկ ֆրանսուհի է:
Իր անձնական կյանքը տղամարդը խնամքով թաքցնում է, այդ պատճառով նրա մասին շատ բան հայտնի չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
