
Դաշտանային ցիկլի միջին շրջանը 21-35 օր է:
Ցանկացած այլ շեղում համարվում է ոչ պարբերական ցիկլ:
zNews-ը ներկայացնում է ոչ պարբերական շրջանների պատճառները՝
Տարիքը
Կանայք ոչ պարբերական շրջան են ունենում դաշտանային ցիկլի վերջում՝ դաշտանադադարի ընթացքում:
Սթրես
Որքան շատ է սթրեսը, այնքան շատ է կորտիզոլ հորմոնը մարմնում: Դա ոչ պարբերական ցիկլ է առաջացնում:
Քաշի փոփոխություն
Երբ ճարպի մակարդակը միջինից ավելի բարձր կամ ցածր է, դա հանգեցնում է ոչ պարբերական շրջանների:
Ոչ պարբերական քուն
Բժիշկների մեծ մասը հորմոնների հավասարակշռության համար խորհուրդ է տալիս միջինում 8-10 ժամ քնել գիշերը: Ոչ պարբերական քունը հանգեցնում է ոչ պարբերական դաշտանի:
Դեղեր
Որոշ դեղեր, որոնցից են՝ իբուպրոֆենը, ասպիրինը, կումադինը և նապրոքսենը, կարող են ազդել էստրոգենի և պրոգեստերոնի արտադրության վրա, ինչը հանգեցնում է ոչ պարբերական դաշտանի:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
Կիստաները հանգեցնում են ոչ պարբերական շրջանների, նաև այլ խանգարումների, այդ թվում՝ անպտղության, սրտային հիվանդությունների և դիաբետի մեծ ռիսկի, քաշի ավելացման:
Էնդոմետրիոզ
Ոչ պարբերական շրջաններն Էնդոմետրիոզի ամենատարածված ախտանիշն են:
Ոչ պարբերական դաշտանի վտանգները
Մեծ է ձվարանների քաղցկեղի առկայության հավանականությունը:
Կանայք երբ պետք է անհանգստանան դրա համար
Ոչ պարբերական դաշտանը նորմալ է: Այնումամենայնիվ, նման խախտման դեպքում պետք է դիմել գինեկոլոգի, քանի որ կարող է հիմնական բարդություն առաջանալ:
Ինչ անել ոչ պարբերական շրջանի դեպքում
Մի ամաչեք այդ վիճակից: Բժշկի դիմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին