Թաջ Մահալը կառուցվել է հայուհու պատվին. ո՞վ էր այն գեղեցկուհին, ում սիրո պատմությունն անմահացավ աշխարհի ամենաշքեղ կառույցներից մեկում

Հայուհիները բոլոր ժամանակներում կարողացել են ոգեշնչել ոչ միայն հայ, այլ նաև այլազգի տղամարդկանց ստեղծել գլուխգործոցներ, որոնք հետո մնացել են պատմության էջերում։

Այսպես էլ մի օր ստեղծվեց աշխարհի ամենաշքեղ շինություններից մեկը՝ Թաջ Մահալը, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաստացված ճարտարապետական գլուխգործոցներից։

Ո՞վ էր այն հայուհին, որ ոգեշնչեց հայտնի շահին այսպիսի կառույց ստեղծել։

404 տարի առաջ Շահ Ջահալն ամուսնացավ գեղեցկուհի Արջումանդի հետ ու նրան սկսեց կոչել Մումթազ Մահալ, որը թարգմանաբար նշանակում է «պալատի զարդ»։ Ինչպե՞ս այս երկուսը ծանոթացան։

Հայկական արմատներով Արջումանդի Ջահալի քրոջ մոտ ընկերուհին էր։ Մի օր երիտասարդ արքայազնը պալատի բակում շրջում էր, երբ նկատեց՝ ինչպես են քույրն ու նրա ընկերուհին ևս զբոսնում։ Ստացվում է այնպես, որ ինչ-որ հսկայական շուն պատահական հարձակվում է արքայազնի քրոջ վրա։ Արքայազնը չի կարողանում չմիջամտել, նա իր մարմնով փակում է քրոջն ու փրկում հանկարծակի հարձակումից։ Արքայազնի քույրը սկսում է ծիծաղել, իսկ գեղեցկուհի հայուհին գրկում է արքայազնին ու սկսում արտասվել։ Այդ օրվանից հետո արքայազնն այլևս չէր կարողանում մոռանալ գեղեցկուհու ջերմությունն ու նրա հայացքը ու որոշեց, որ անպայման պետք է ամուսնանա նրա հետ։

1612թ.-ին սիրահարները վերջապես ամուսնացան։ Նրանց սիրո պատմությունը շրջում էր ամբողջ Հնդկաստանով։ Չնայած Շահ Ջահալը մուսուլման էր, ու Արջումանդը նրա միակ կինը չէր, սակայն նրա ընդգծված վերաբերմունքը Արջումանդի նկատմամբ ստիպում էր բոլորին նրա հանդեպ նախանձախնդրությամբ լցվել հայուհու հանդեպ։ Շահը նրան ամեն տեղ տանում էր իր հետ, անգամ այնպիսի վայրեր, որտեղ կնոջ մուտքը խստիվ արգելված էր։ Ասում են անգամ՝ Շահը չէր գնում որևէ հանդիպման, եթե կինը չէր կարող նրան ուղեկցել։ Նա սպասում էր, որ կինը կազդուրվի, և նրանք միասին գնան հանդիպումներին։

Այս զույգն իրար հետ անցկացրեց 18 երկար ու ձիգ տարիներ՝ ունենալով 14 երեխա։ Սակայն 14-րդ երեխայի ծնվելուն Մումթազ Մահալն այդպես էլ չդիմացավ։ Ծննդաբերությունը բավականին բարդ ընթացավ, ու Մումթազի ուժերը սպառվեցին։ Նա լքեց իր ամուսնուն ու նրան դատապարտեց մեծագույն սգի։ Իր սուգը ինչ-որ կերպ սփոփելու համար Շահը սկսեց Թաջ Մահալի կառուցումը, որն ամբողջովին մարմարից էր, ու նրանում էլ հենց պետք է թաղվեր իր սիրելի կնոջ մարմինը։

Թաջ Մահալի կառուցումը տևեց 18 տարի, ու այսպես հայ գեղեցկուհին ամենաանկրկնելի կառույցներից մեկի ստեղծման պատճառ դարձավ։ Հետաքրքրական է, որ մինչև օրս պարզ չէ, թե հայուհին աղքա՞տ ընտանիքից էր, թե՞ հարուստ։ Նրա ու Շահի ծանոթության մեկ այլ վարկածում նշվում է, որ աղջիկը հասարակ վաճառական էր, ով մի օր հանդիպեց երիտասարդ արքայազնին շուկայում ու նրան մեկընդմիշտ իրեն կապեց իր ազդեցիկ հայացքով։ Սակայն որ վարկածն էլ որ ճիշտ լինի, այս սիրո պատմությունը, միևնույն է, կմնա բոլոր ժամանակների ամենազգացմունքային ու գեղեցիկ սիրո պատմություններից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Ի՞նչ հերթականությամբ են վարորդները անցնելու բարդ խաչմերուկը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել
Ինչու են երբեմն մարմնի վրա առանց պատճառի կապտուկներ հայտնվում
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց