Եթե ուզում եք մեկընդմիշտ ազատվել ավելորդ քաշից, հետևեք այս սննդակարգին:
Օրվա առաջին կեսին
Արթնանալուց անմիջապես հետո 1-2 բաժակ գոլ ջուր խմել: Կարող եք ջրի մեջ կիտրոնի հյութ կամ եղեսպակ (шалфей) ավելացնել:
30 րոպե անց միրգ ուտել կամ խմել մրգահյութ:
Եվս 30 րոպե անց ջրով եփած վարսակաձավարի կամ հնդկաձավարի շիլա ուտել կամ սև հաց՝ կանաչիով:

Օրվա երկրորդ կեսին (մինչև ժամը 16:00)
Անանուխով կանաչ թեյ խմել, ընդունել В, А և Е խմբի վիտամիններ, 30 րոպե անց ճաշել: Կարելի է ուտել հավի եփած կրծքամիս կամ անյուղ տավարի միս, ծովամթերք, սունկ, լոբի կամ սոյա, ընկույզ:
Ճաշելուց հետո բանջարեղենով աղցան ուտել՝ համեմված ձիթապտղի յուղով, խնձորի քացախով, կիտրոնի հյութով կամ բնական յոգուրտով:

Երեկոյան (մինչև ժամը 19:00)
Խոտաբույսերով ու մեկ թեյի գդալ մեղրով թեյ խմել, ընդունել վիտամինները:
Մեկ ժամ անց 1-ից 3 բաժակ կեֆիր կամ բնական յոգուրտ խմել: Կեֆիրի կամ յոգուրտի մեջ կարող եք սալորաչրի կտորներ լցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
