Երբեք, լսո՞ւմ եք, երբեք մի՛ բղավեք երեխաների վրա

Դոմոդեդովո, վաղ առավոտ, թռիչքի սրահ, սրճարան 2-րդ հարկում:

Կողքի սեղանին նստած է մի երիտասարդ 5 տարեկան տղայի հետ:

Փոքրիկը թեքվում է դեպի սեղանին դրված տարան և ինչ-որ բան շշնջում:

Այդ պահին հայրն ուժեղ բղավում է․ «Ի՞նչ զուգարան: Ես քեզ 5  րոպե առաջ հարցրի, դու ասացիր, որ չես ուզում: Հիմա ի՞նչ զուգարան: Դե հիմա տակդ արա։ Զուգարան է ուզում գնալ»:

Ես ուշադիր նայում եմ հայրիկին: Նա այնպես էր բղավում, որ անգամ ես էի վախեցել: Փոքրիկը կարմրել էր և կախել գլուխը:

Ես ցածրաձայն ասացի. «Այս տարիքում երեխաները դեռ չեն կարող հասկանալ, թե երբ կցանկանան գնալ զուգարան»:

Հայրը ջղային հայացքով նայեց ինձ, ապա նայեց տղային և կրկին ջղային ասաց. «Քայլիր»:

Տղան խելոք գնաց հոր ետևից, բայց այդպես էլ չբարձրացրեց գլուխը:

***

Թել-Ավիվ, ցերեկ, մարդաշատ ծովափ:

Ես հանգիստ քայլում էի, պատրաստվում էի պաղպաղակ գնել:

Հանկարծ բղավոցներ լսեցի: Նայեցի այն կողմ, որտեղից գալիս էին բղավոցները:

Այնտեղ կանգնած էր մի տղամարդ և բարձր գոռում էր երեխայի վրա. «Մի կողմ գնա: Ասում եմ՝ մի կողմ քաշվիր: Չե՞ս հասկանում՝ ինչ եմ ասում: Դու հիմա լավ ծեծ կստանաս: Կողքովս քայլիր: Մի կողմ քաշվիր»:

Տղամարդը բղավում էր փոքրիկ աղջկա վրա: Աղջիկը վախեցած նայում էր հորը:

Ո՛չ ես էի ինչ-որ բան հասկանում, ո՛չ էլ նրանց շուրջը հավաքված մարդիկ:

Տղամարդը դեռ շարունակում էր բղավել: Հանկարծ նրանց մոտեցավ մի կին և ասաց. «Եթե շարունակեք բղավել երեխայի վրա, ես ոստիկանություն կկանչեմ»:

Տղամարդը սկսեց կնոջ վրա բղավել. «Մի կողմ գնա: Իմ երեխան է, ինչ կուզեմ, կանեմ»:

***

Դոմոդեդովո, գիշեր, ժամանման սրահ, անձնագրի ստուգում, հերթ: Մոտ 5 տարեկան մի տղա վազվզում է մի շարքից մյուսը, հետո վերադառնում մայրիկի մոտ․ «Ես քեզ ի՞նչ ասացի: Հանգիստ կանգնիր: Եթե մի անգամ էլ շարժվես, ես քեզ ոստիկանություն կհանձնեմ: Քեզ կտանեն: Ես հենց հիմա նրանց կասեմ, որ դու քեզ լավ չես պահում»:

Տղան վախեցած նայում էր անցնող-դարձող ոստիկաններին և տեղից չէր շարժվում:

Ինչո՞ւ այս մարդիկ չեն կարողանում կարդալ երեխաների հոգեբանության մասին հոդվածներ, գրքեր․ չէ՞ որ կան բաներ, որոնք անհրաժեշտ է իմանալ, երբ փոքրիկ երեխա ունես: Պետք է իմանալ, թե ինչպես հանգստացնել երեխային, այլ ոչ թե վախեցնել նրան: Պետք է իմանալ, թե ինչ է նշականում հոգեբանական և էմոցիոնալ բռնություն: Պետք է իմանալ, որ մշտապես վախեցած երեխաները սովորում են իրենց մեջ պահել իրենց կարիքները, իսկ դա նշանակում է, որ մեծ տարիքում նրանց մոտ շատ լուրջ խնդիրներ են լինելու ագրեսիայի հետ կապված:

Պետք է իմանալ տարիքային նորմաների մասին, այն մասին, որ 4 տարեկան երեխան չգիտի, թե ինչ է նշանակում երկար ժամանակ կամ 30 ժամ կամ անձնագրի ստուգում:

Նա միայն հասկանում է այն, որ ինքն է մեղավոր, որ իր մայրիկը հոգնել է, և ամոթ է, որ ինքն էլ հոգնի: Պետք է իմանալ, որ 5 տարեկանում երեխան չի կարող և՛ մի կողմ քաշվել, և՛ կողքով քայլել:

Դուք ստիպում եք երեխային զգալ մեղավորություն, նվաստացում, ամոթ իր համար անսովոր պայմաններում, երբ դրա փոխարեն դուք պետք է նրան հանգստացնեք, օգնեք և աջակցեք:

Երեխաներն այս ամենից հետո սկսում են իրենց ավելի մեծ մարդու պես պահել, քանի որ երբ նրանք սկսում են երեխայություն անել, դուք բարկանում եք:

Դուք վախեցնում եք երեխային ոստիկանությամբ, ծեծով, մանկատնով: Իրականում դուք այն մարդն եք, ումից երեխան պաշտպանություն է սպասում, ոչ թե սպառնալիք: Այս ամենից հետո երեխան սկսում է մտածել, որ ծնողները ոչ թե կպաշտպանեն նրան, այլ հակառակը` կպատժեն:

Այն պահին, երբ դուք բղավում եք ձեր երեխայի վրա, նա զգում է միայն տկարություն, վախ, ամոթ, մեղավորություն: Ձեր վերաբերմունքով դուք չեք սովորեցնում երեխային, թե ինչպես է պետք կարեկցել մարդուն, օգնել, հասկանալ, ներել, հոգ տանել նրա մասին: Նա մեծանում է և դառնում է հենց ձեզ նման ծնող, ով այդպես էլ չի իմանա, թե ինչպես օգնել սեփական երեխային:

Հավատացեք, անգամ եթե իմ ներկայացրած այս մարդիկ հոգու խորքում սիրում են իրենց երեխաներին, իրենց մեծացած երեխաներին դժվար կլինի հավատալ դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․