10+ բաներ, որենք կինը պետք է անի մինչև 40 տարեկան դառնալը

1. Գոնե մեկ անգամ փոխել կարիերայի ընթացքը

Մենք սկսում ենք աշխատել մոտավորապես 20 տարեկանից: Միգուցե մեզ նույնիսկ թվում է, թե դա հենց մեր երազանքի աշխատանքն է: Սակայն միայն 30 տարեկանին մոտ ենք մենք սովորաբար հասկանում, թե իրականում ինչով ենք ուզում զբաղվել:

Երբեմն մի աշխատանքը գումար է տալիս, իսկ մյուսը` հոգեկան բավարարվածություն: Բայց էությունն այն է, որ կարևոր է ինքդ քեզ ամենաքիչը գործունեության 2 ոլորտներում փորձելը:

2. Ինչ-որ խելացնոր բան անել

Այդպիսի բան պարտադիր 20 տարեկանում չէ, որ լինում է: Երբեմն այդ խելագարությունը սկսվում է հենց 30 տարեկանում, երբ դուք հեռանում եք արդեն անտանելի դարձած աշխատանքից ու հետևում եք ձեր երազանքին, օրինակ՝ ուզում եք երեխաներին պարի դասեր տալ:

3. Ապրել միջոցներիդ համապատասխան

Հերիք են պարտքերը, ապառիկները և մտածված ու ցուցադրական հարստությունը: 40 տարեկանին մոտ արդեն վաղուց ֆինանսապես անկախ դառնալու ժամանակն է, և դա չի նշանակում շատ հարուստ կյանքով ապրել, այլ նշանակում է ապրել քո սեփական միջոցներին համապատասխան:

4. Սիրել ինքդ քեզ

Այո՛, դրա համար կարող են տարիներ պետք գալ: Ինչ-որ մեկի համար տարիքի հետ դա անելն ավելի դժվար է լինում, իսկ մյուսը, ընդհակառակը, ավելի հեշտ է դա անում: Սակայն կարևորն իրականում, էական չէ, հե՞շտ, թե՞ դժվար, բայց ինքդ քեզ սիրելն է, որպեսզի 40-ում սկսես իսկապես ծաղկել:

5. Գրավիչ լինել

Եթե դուք արդեն 23 տարեկան չեք, դա չի նշանակում, որ այլևս չեք կարող գեղեցիկ ու գայթակղիչ լինել: Այո՛, հիմա ավելի լավ է կարճ շրջազգեստ չհագնել, սակայն Շանելի փոքրիկ սև զգեստը նույնպես բավականին սեքսուալ ու հանելուկային տեսք կարող է ապահովել ձեզ համար: Չափավոր դիմահարդարում ու վարք, և դուք գրավիչ եք:

6. Գնալ երազանքի հետևից

Որոշ մարդկանց համար դա ինչ-որ խելացնոր բան անելու շարքից է, սակայն մի՞թե ավելի մեծ խելագարություն չի լինի այն, որ դուք այդպես էլ երբեք չփորձեք իրականացնել ձեր երազանքը, միայն որովհետև վախենում էիք:

7. Լինել ուրիշ երկրում

Սա հիանալի եղանակ է քեզ ու քեզ շրջապատողներին ուրիշ աչքերով նայելու, հասկանալու, թե ով ես դու, և որն է քո տեղն այս աշխարհում:

8. Դուրս գալ հարմարավետության գոտուց

Երբ մենք մեզ չափազանց հարմարավետ կյանք ենք թույլ տալիս, տեղի է ունենում լճացում: Դուք ինքներդ եք ձեզ շրջանակների մեջ դնում, սակայն ամենացնցողը ձեզ կարող է սպասել դրանց սահմաններից դուրս:

9. Գտնել իմաստը

Յուրաքանչյուրն այս աշխարհում իր նշանակությունն ունի: Գտեք այն, ինչը ձեր սրտին ստիպում է երգել երջանկությունից, ու աշխատեք ու ապրեք դրա համար:

10. Կազմել տղամարդու համար չափանիշերի սանդղակ ու դրանից քչին չհամաձայնել

Շատ հավանական է, որ 40 տարեկանում անհաջող հարաբերություններից հետո դուք ամուսնալուծված լինեք, բայց այդ ժամանակ դուք արդեն պետք է հստակ հասկանաք, թե ով է ձեզ պետք, ու չհաշտվեք որևէ մեկի հետ, ով այդ չափանիշերին չի համապատասխանում:

11. Իմանալ քո գինը

40-ին մոտ կինը գիտի, թե ինչ է ուզում: Նա պետք է հիշի իր արժեքը: Գիտակցությունը, թե դուք ինչ եք ուզում կյանքից, աշխատանքից ու հարաբերություններից, կօգնի ձեզ կենտրոնանալ ձեր նպատակների վրա ու հասնել դրանց իրականացմանը:

12. Սկսել նորից, ամբողջությամբ

Սարսափելի է կորցնել ամեն ինչ, և մենք չենք առաջարկում դա հատուկ անել: Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել, ու դուք պետք է դրան պատրաստ լինեք: Մի վախեցեք ամեն ինչ նորից սկսել: Սովորեք ընդունել այն, ինչը ձեզնից կախված չէ, ու չվախենալ փոփոխություններից:

13. Սիրել ողջ սրտով

Պետք չէ վախենալ սիրուց: Երիտասարդ տարիներին մենք կարող ենք թաքցնել մեր զգացմունքները, որպեսզի թույլ չթվանք: Մենք ուզում ենք մեզ հեռու պահել ցավից՝ հիմար չերևալու համար: Սակայն բաց ու կրքոտ սերն օգնում է մեզ դիմանալ այն ամենին, ինչ նա մեզ կարող է առաջարկել:

14. Ինչ-որ մեկին պատմել սեփական զգացմունքների մասին

Պարտադիր չէ խոսել միայն լավի մասին, պետք է պատմել նաև վատը: Մենք այնքան հաճախ ենք վախենում ինչ-որ մեկին նեղացնելուց, որ մտահոգվում ենք, թե ինչ կմտածեն մարդիկ մեր մասին, եթե մենք մեր տեսակետը հայտնենք: Պետք է կարողանալ խիզախություն ունենալ ու արտահայտել սեփական կարծիքը, սակայն նրբանկատորեն: Կարողացեք պաշտպանել ձեզ:

15. Պատմվածք գրել: Այո՛, պարզապես գրեք:

40 տարեկանին մոտ կինն արդեն բավականաչափ փորձառու է, որպեսզի այդ փորձը կիսի, ասենք, իր երեխաների հետ: Միգուցե դուք երբեք այդ մասին չեք մտածել, սակայն պարզապես փորձեք ձևակերպել ինչ-որ հիմնական խորհուրդներ, սկզբունքներ կամ ամենասովորական հիշողությունները: Արդյունքը կզարմացնի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Ի՞նչ հերթականությամբ են վարորդները անցնելու բարդ խաչմերուկը
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Ինչու են երբեմն մարմնի վրա առանց պատճառի կապտուկներ հայտնվում
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց