Մաշկի վրա կարմիր կետերի առաջացման պատճառները

Հաճախ մենք մեր մարմնի վրա նկատում ենք կարմիր կետեր հիշեցնող խալեր, որոնք, որպես կանոն, լինում են փոքրիկ ու մուգ կարմիր (երբեմն ավելի բաց) գույնի և սովորաբար հանդիպում են պարանոցի, կրծքավանդակի ու մեջքի հատվածում:

zNews-ն ներկայացրել է, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները և արդյո՞ք այդ կետերը վնասակար չեն:

Փոքրիկ կարմիր կետերը, որոնք հանկարծակի հայտնվում են մարմնի վրա, ստիպում են մարդկանց անհանգստանալ:

Դրանք չեն ցավում, սակայն այդքան էլ գեղեցիկ չեն:

Մարդիկ հաճախ մտածում են, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները, գուցե խնդիրը սննդակարգի մե՞ջ է կամ կարո՞ղ է դա լինել որևէ հիվանդության ախտանշան:

Հարկ է նշել, որ դրանք այդքան էլ վտանգավոր չեն, սակայն մաշկի փոփոխությունները վերահսկել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է:

Որո՞նք են մարմնի վրա կարմիր կետերի առաջացման պատճառները

Ոմանք իրենց խալերը համարում են գրավիչ, սակայն, փաստացի, դրանք մաշկի պիգմենտների փոփոխությունն են և պետք է վերահսկվեն: Կարմիր կետերի գիտական անվանումն է կարմիր նևուս կամ անգիոմա: Դրանք, որպես կանոն, առաջանում են բաց մաշկ ունեցողների կամ միջին տարիքի անձանց մոտ:

Ինչպես արդեն նշվել է, դրանք առողջության համար վնասակար չեն, սակայն եթե հայտնվում են շատ քանակությամբ ու հաճախ, նշանակում է, որ ձեր օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մեծ մասամբ, ըստ մասնագետների, կարմիր խալերի առաջացումը պայմանավորված է լինում լյարդի խնդիրներով:

Բացի այդ, դրանք կարող են նաև առաջանալ սխալ սննդակարգի արդյունքում, երբ աղիներում ու լյարդում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ:

Դրանք կարող են նաև պայմանավորված լինել արյունատար անոթների անոմալ աճով:

Կարմիր կետերը հիմնականում լինում են 1-4 մմ և կարող են գտնվել թևատակերի, սեռական օրգանների, կրունկների, կրծքի, մեջքի, ձեռքերի, ոտքերի հատվածներում և մարմնի այլ մասերում:

Հագուստով չծածկված հատվածներում կարմիր կետերի առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել արևի տակ շատ գտնվելով, ուստի պետք է լինել ուշադիր:

Եթե այդ խալերը շոշափելիս նկատվում են անհարթություններ, իսկ դրանց մակերեսը գերազանցում է 6 մմ-ը, անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել մաշկաբանի հետ:

Երեխաների մաշկի վրա նույնպես կարող են հայտնվել նման խալեր: Անհրաժեշտ է պարբերաբար զննել նրանց մաշկը՝ հետագա բարդություններից խուսափելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

Հաճախ այդ խալերը կարող են կրել ժառանգական բնույթ:

Բացի այդ, կանաց օրգանիզմում աննկատ հորմոնալ տատանումները նույնպես կարող են հանգեցնել կարմիր կետերի առաջացմանը:

Եվ վերջապես՝ դրանք պարզապես կարող են պայմանավորված լինել տարիքով:

Ախտորոշումը

Կարմիր խալերի հայտաբերման դեպքում պետք չէ վախենալ ու անհանգստանալ, քանի որ դրանք վտանգավոր չեն ու բուժման կարիք չկա: Անհրաժեշտ է անել հետևյալը.

Եթե խալերը ի հայտ են գալիս մեծ քանակությամբ կրծքի հատվածում, պետք է դիմել բժշկի: Մեկը կամ երկուսը մեծ նշանակություն չունեն, սակայն մեծ քանակությամբ խալերը կարող են լինել առողջական լուրջ խնդիրների հետևանքով:

Նաև մեծ նշանակություն ունի խալերի ձևը: Անհավասար խալերի դեպքում նույնպես անհրաժեշտ է այցելել բժշկի:

Պետք է ուշադրություն դարձնել դրանց գույնին: Եթե դրանք կարմիր են, անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք հետզհետե մգանում են, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Բուժումը և կանխարգելիչ միջոցները

Մասնագետները պնում են, որ այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար մաքրել աղիներն ու հետևել լյարդի վիճակին:

Անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր:

Բացի այդ, պետք է հնարավորինս շատ ուտել թարմ մրգեր ու խմել բնական հյութեր: Այս հարցում ամենաօգտակարներն են գազարը, նեխուրը (сельдерей) և արտիճուկը (артишок):

Սննդակարգի մեջ պետք է ներառել նաև ձիտապղի յուղ ու ավոկադո:

Շատ օգտակար է նաև առավոտյան կիտրոնի հյութ խմելը:

Օրվա ընթացքում անհրաժեշտ է առնվազն 2 բաժակ հյութ խմել (ցանկալի է լոռամրգի, արքայախնձորի, նռան և այլն):

Պետք է հնարավորինս քիչ կաթնամթերք օգտագործել (կարելի է փոխարինել բուսական կաթով):

Օրական մեկ անգամ կարելի է ընդունել խատուտիկի թուրմ. այն հիանալի մաքրող միջոց է:

Բացի ճիշտ սննդակարգից, կարմիր խալերի առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է նաև պաշտպանվել արևի վտանգավոր ազդեցությունից: Այս հարցում կարող են օգնել արևապաշտպան քսուքները և մաշկը խոնավեցնող միջոցները: Անհրաժեշտ է նաև խուսափել 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում փողոց դուրս գալուց և օգտագործել հնարավորիս շատ վիտամին C-ով հարուստ սնունդ:

Որպես կանոն կարմիր կետերը, մեկ անգամ հայտնվելով, արդեն չեն անհետանում: Եթե դրանք խանգարում են, ապա դրանցից ազատվելու համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը: Կարելի է ամեն օր սոխի հյութով վիրակապեր կամ վիտամին C-ի հաբեր դնել, մինչև խալերի անհետանալը:

Ամեն դեպքում, պետք է հիշել, որ շատ ավելի ճիշտ կլինի խալերի առաջացումը կանխելը, քան դրանցից ազատվելը: Պարզապես անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի և թույլ չտալ, որ օրգանիզմում տոքսիններ ու վնասակար նյութեր հավաքվեն:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
7 արդյունավետ բնական միջոց միզապարկի վարակների դեմ պայքարի համար
Հիվանդություններ, որոնց դեպքում ձմերուկը հակացուցված է
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը