Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցությունների սեղանի շուրջ նստել Դոնբասում ռազմական գործողության ֆոնին: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր Telegram-ում։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ կերպ մտադիր է վերջ տալ մարդկային զոհերին։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում», – պարզաբանել Է նա։