3 ապշեցուցիչ փաստ ֆրանսիական համբույրի մասին

Զարմանալի է, բայց փաստ, որ ֆրանսիական համբույրը, որին սկիզբ են դրել ֆրանսիացիները, սկսեց աշխարհին ավելի հայտնի դառնալ 20-րդ դարում անգլիական վեպերի միջոցով, որտեղ ֆրանսիական համբույրը որակվում էր որպես այլասերվածության դրսևորում, որպես էրոտիկայի անբաժան մաս, որը խեղաթյուրում է մարդկային բոլոր բարոյական արժեքները։

Միայն տարիներ անց ֆրանսիական համբույրը որակվեց որպես ամենառոմանտիկ համբույր, որն ուղեկցում է բոլոր սիրահարներին։

Չնայած որ ֆրանսիական համբույրի մասին պատմվում են բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ, մենք առաջարկում ենք ծանոթանալ 3 անհավանական փաստի, որոնց մասին գուցե դուք չգիտեք։

1. Աշխարհի ամենաերկար համբույրը 58 ժամ, 45 րոպե ու 10 վայրկյան է տևել։ Երկար համբուրվելու մրցույթներից մեկի ժամանակ թաիլանդական զույգը ռեկորդ է սահմանել՝ համբուրվելով 58 ժամ։ Հետաքրքրականն այն է, որ մրցույթի ժամանակ թույլատրված չի եղել կանգ առնել, ջուր խմել կամ հաց ուտել։ Ապշեցուցիչ է, թե զույգն ինչպես է կարողացել այդքան երկար դիմանալ, բայց արդյունքում վերջինս հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

2. Կան երկրներ, որտեղ ֆրանսիական համբույրն արգելված է։ Այս երկրներում ֆրանսիական համբույրը որակվում է որպես դասական այլասերվածության դրսևորում։ Դրանք հիմնականում արաբական աշխարհի երկրներն են, որտեղ ակնհայտ ֆրանսիական համբույրի համար զույգերը կարող են արժանանալ անգամ մտրակի հարվածների։

Ինչքան էլ որ տարօրինակ թվա, սակայն Նոր Զելանդիան ևս համարվում է այն երկրներից, որտեղ ֆրանսիական համբույրը տեղ չունի։ Այս երկրում համբուրվելու փոխարեն նախընտրում են քթերով իրար քսվել, որը մեծ սիրո դրսևորում է։

Անգլիայում 2007թ․-ին արգելվեց համբուրվել կանգառներում։ Ըստ անգլիացիների՝ դա շեղում էր ուղևորների ու անգամ վարորդների ուշադրությունը։ Արդյունքում ստեղծվեցին հատուկ տարածքներ, որտեղ զույգերը կարող էին գնալ ու համբուրվել։ Այդ տարածքներից դուրս համբուրվելն արգելվեց։

3. Ֆրանսիական համբույրը նպաստում է նիհարելուն։ Ըստ վերջին հետազոտությունների՝ ֆրանսիական համբույրը րոպեում այրում է 26 կալորիա, նպաստում է դեմքի 146 մկանների աշխատանքին՝ դառնալով յուրօրինակ մեխանիզմ անգամ մկանների աշխատանքը մարզելու համար։ Իհարկե, այս համբույրի միջոցով ցելյուլիտից ու գուցե մարմնի որոշ հատվածների գիրությունից հնարավոր չի լինի ազատվել, բայց, ըստ հետազոտողների, այն իրականում իրոք նպաստում է, որ անձը նիհարի՝ այրելով որոշակի չափով կալորիաներ։ Այնպես որ, հետազոտողները խորհուրդ են տալիս նիհարողներին նաև փորձել հաճախակի համբուրվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․