Գիտնականները նշել են ինտիմ մերձեցման ժամանակ առավել վտանգավոր դիրքերը

Բրազիլիայի երեք հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սեքսում որ դիրքերն են ամենավտանգավորները։

Պարզվել է՝ ամենից վտանգավորը «կինը վերեւից» դիրքն է։ Հենց այդ դիրքն է սեռական օրգանի կոտրվածքների՝ (խոռոչային մարմինների եւ սպիտակուցային թաղանթի ճողվածք) հետազոտության ընթացքում գրանցված դեպքերի առնվազն կեսի պատճառ դարձել։ Իսկ ամենաանվտանգը «միսիոներական» դիրքն է ճանաչվել։

Այդպիսի եզրահանգումների եկած գիտնականները վերլուծել են վերջին 13 տարիների ընթացքում գրանցված նման վնասվածքներ ստանալու դեպքերը (ընդամենը 42 դեպք է վերլուծվել)։

Պարզվել է, որ, այսպես կոչված, օրգանի կոտրվածքի դեպքը 28 անգամ տեղի է ունեցել հետերոսեքսուալ սեռական ակտերի ժամանակ, 4-ը՝ միասեռական կապի, 6-ը՝ ձեռքերով ստիմուլյացիայի դեպքում, իսկ չորս դեպքում էլ հիվանդներն այդպես էլ չեն կարողացել վերլուծել, թե ինչ է իրենց հետ կատարվել։

Ինչո՞վ է վտանգավոր «կինը վերեւից» դիրքը։ Հավանաբար հարցն այն է, որ երբ կինը գտնվում է վերեւում, նա առնանդամի վրա է ուղղում իր մարմնի ամբողջ զանգվածը եւ չի կարողանում կանգնեցնել շարժումը, եթե ներթափանցումը սխալ է տեղի ունենում։

Ի դեպ, կնոջ չորեքթաթ կանգնած լինելու դիրքին բաժին է ընկնում եւս 29% «կոտրվածք»։ Տուժածներից ոմանք պնդում են, որ այդ դիրքում իրենք լսել են խոռոչավոր մարմինների ճեղքվածքի ձայնը, որից էլ ենթադրվում է, որ կոտրվածք է առաջացել։ Նրանք բոլորն էլ անմիջապես կամ 5-6 ժամվա ընթացքում ցավ են զգացել։

«Մեր հետազոտությունն ապացուցում է այն փաստը, որ «կինը վերեւից» դիրքը սեռական օրգանի կոտրվածքի պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Երբ տղամարդն է ղեկավարում գործընթացը, վերջինս ցավոտ զգացողությունների դեպքում շարժումը կանգնեցնելու ավելի շատ շանսեր ունի՝ նվազագույնի հասցնելով առնանդամին հասցրած վնասը»,- պնդում են հետազոտության հեղինակները։

Սաուդյան Արաբիայում անցկացրած եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ չամուսնացած տղամարդիկ ավելի հաճախ են առնչվում այդ տեսակի վնասվածքներին, քան ամուսնացածները։ 1997-2005 թթ. ի վեր Ասիրի հիվանդանոցում գրանցված կոտրվածքների հիմնական պատճառը եղել է մաստուրբացիան։ Իսկ Վաթերլոյի համալսարանի կանադացի գիտնականները մեջքի հատվածում ցավեր ունեցող եւ նստակյաց ապրելակերպ վարող տղամարդկանց խորհուրդ են տալիս Doggie-Style դիրքը փորձել, քանի որ վերջինս թույլ է տալիս խուսափել ողնաշարային վնասվածքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․