
Կա՞ արդյոք տարբերակ տղամարդու զգացմունքները, լուրջ հարաբերություններին նրա պատրաստակամությունը ստուգելու համար։
Պատասխանում ենք՝ ԱՅՈ…
Եվ այսպես սկսենք՝ սիրահարված տղամարդու 10 հիմնավորում.
1. Հաճելի ժպիտ
Հաճելի ժպիտը միշտ էլ դրական էմոցիաներ է հաղորդում: Եթե տղան ժպտում է Ձեզ, նա հավանաբար հետաքրքրվում է Ձեզնով և ցանկանում է մոտենալ Ձեզ: Գուցե նա պարզապես ամաչկոտ է, և հենց այդ ամաչկոտությունն էլ նրան հետ է պահում վճռական քայլերից: Ինչո՞ւ նախաձեռնողականություն չցուցաբերել և առաջինը չմոտենալ նրան: Ի վերջո, դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկան: Պարզապես ժպիտով պատասխանեք նրա ժպիտին, խոսակցություն սկսեք նրա հետ և մի փորձեք անմատչելի թվալ: Երբեմն դրանով Դուք միայն վանում եք տղաներին:
2 Շիկնանք
Դուք հավանաբար գիտեք, թե որքան դժվար է ամաչկոտ տղաների հետ սիրաբանել, սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է խուսափել նման տղաների հետ հարաբերություններից: Եթե Ձեզ տեսնելուն պես տղամարդը շիկնում է, ամենայն հավանականությամբ, նա ցանկանում է սիրաբանել Ձեզ հետ: Այնուամենայնիվ, միայն ամաչկոտ տղամարդիկ չէ, որ շիկնում են: Ցանկացած տղամարդ էլ կարող է շիկնել՝ գեղեցիկ աղջկա կամ կնոջ տեսնելով: Մարդ անկախ իր կամքից է շիկնում: Դա պարզապես դուրս է մարդու վերահսկողությունից: Եթե նա շիկնում է Ձեզ հետ շփվելիս, նա հավանաբար հավանում է Ձեզ:
3 Տեսողական կոնտակտ
Այս նշանը կարող է մի փոքր խաբուսիկ լինել, սակայն չի կարելի անտեսել այն: Կարևոր է հաղորդակցման ընթացքում նայել իրար վրա: Կախված նրանից, թե որքան երկար է տղամարդը կարողանում տեսողական կոնտակտ պահպանել Ձեզ հետ, Դուք կարող եք պարզել, թե արդյոք նա սիրում է Ձեզ: Եթե նա ավելի երկար է Ձեզ վրա նայում, քան մնացած մարդիկ, դա կարող է վկայել այն մասին, որ նա հետաքրքրված է Ձեզանով: Այնուամենայնիվ, որոշ տղամարդիկ ամաչկոտության պատճառով չեն կարողանում երկար նայել իրենց սիրելիի վրա:
4 Կրկնօրինակում
Երբեմն տղամարդիկ կրկնօրինակում են կանանց գործողությունները՝ անգամ առանց գիտակցելու դա: Կրկնօրինակումը ևս վկայում է այն բանի մասին, որ տղամարդը սիրաբանում է Ձեզ հետ: Նա կարող է Ձեզ պես ծիծաղել կամ խոսել: Միանգամայն բնական է, որ մարդ կրկնօրինակի ինչ-որ բան, որը նրան դուր է գալիս: Ծանոթության մի շարք կայքերում տղաներին խորհուրդ է տրվում սիրախաղի ժամանակ օգտագործել կրկնօրինակման մեթոդը:
5 Ձեռքերը ազդրերին դնելը
Եթե նա կանգնած է ձեռքերը ազդրերին դրած, հնարավոր է, որ նա հետաքրքրվում է Ձեզնով: Այս դիրքն ընդունելով՝ նա փորձում է ցույց տալ, որ ինքնավստահ տղամարդ է և իսկական մաչո է:
6 Թեթևակի հպում
Աղջիկների և կանանց մեծամասնությունն անտեսում է այս կարևոր նշանը: Եթե տղամարդը հաղորդակցման ընթացքում դիպչում է Ձեզ, սա նշան է, որ Դուք նրան դուր եք գալիս: Անշուշտ, խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ տղամարդը պատահաբար է դիպչում Ձեզ:
7 Գլխի շարժումներ
Եթե տղամարդը գլուխը թեքում է Ձեր կողմ, դա նշանակում է, որ նա ամենայն ուշադրությամբ լսում է Ձեր յուրաքանչյուր խոսքը և իսկապես հետաքրքրված է զրույցով:
8 Լայնացած բիբեր
Երբեմն մեր աչքերը մեզ մատնում են այն ժամանակ, երբ մենք չենք ցանկանում ցույց տալ մեր զգացմունքները: Երբ մենք տարվում ենք ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով, մեր բիբերը լայնանում են: Եթե նկատում եք, որ Ձեզ տեսնելիս տղայի բիբերը լայնանում են, դա ակնառու նշան է, որ նա հետաքրքրված է Ձեզնով:
9 Բարձրացած հոնքեր
Տղամարդիկ իրենց սիրելիների հետ շփվելիս երբեմն մի փոքր բարձր են պահում իրենց հոնքերը: Եթե Ձեր զրույցի ընթացքում նրա հոնքերը մի փոքր բարձր են, իսկ բիբերը՝ լայնացած, սա վկայում է այն մասին, որ նա սիրաբանում է Ձեզ հետ: Պարզապես ուշադիր եղեք ու կնկատեք դա:
10 Անհանգստություն
Դուք անհանգստանո՞ւմ եք, երբ Ձեր սիրած տղայի կողքին եք: Այդ անհանգստությունը միանգամայն բնական է: Բանն այն է, որ Դուք չգիտեք, թե արդյոք այդ տղան հետաքրքրված է Ձեզանով ու հենց այդ պատճառով էլ որոշակի լարվածություն եք զգում: Նույնը վերաբերում է և տղամարդկանց: Եթե տղամարդը որոշ չափով անհանգստանում է Ձեզ հետ շփվելիս, դա նշանակում է, որ նա չգիտի, թե ինչպես խոսակցություն սկսել Ձեզ հետ: Հենց այդ պատճառով էլ նա լարվում է:
Այժմ Դուք արդեն գիտեք, թե որ նշաններն են վկայում այն մասին, որ նա սիրահետում է Ձեզ: Ուրեմն, էլ ինչի՞ն եք սպասում: Անպատասխան մի թողեք նրա զգացմունքները և գուցե այս երեկո հաճելի հանդիպում ունենաք: Մի մոռացեք նաև մեկնաբանությունների բաժնում ավելացնել այլ նշաններ, որոնք մենք չենք ընդգրկել այս ցանկում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ