«Աշխարհում չար մարդիկ չկան, կան միայն դժբախտներ». «Վարպետը և Մարգարիտան» վեպի 20 հավերժական մեջբերումներ

Միխայիլ Բուլգակովի վեպը կարելի է անընդհատ կարդալ, գտնել նոր իմաստներ, սակայն այդպես էլ ամբոջությամբ չհասկանալ… Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» անցած դարի ամենաառեղծվածային վեպերից մեկն է։

Պետք է նշել, որ վեպն այդպես էլ ավարտին չի հասցվել, գրողն այն շարունակել է մինչև իր կյանքի ավարտը։ Վերջնական տեքստը կազմված է եղել մի քանի տարբերակներից (Բուլգակովի ձեռագրերը, կնոջ ուղղումները)։

Վեպն առաջին անգամ լույս է տեսել հեղինակի մահվանից 26 տարի անց, այն էլ՝ կրճատված տարբերակով։ Սակայն ստեղծագործությունն այնքան հայտնի դարձավ, որ պաշտոնական հրատարակությունը սկսեցին տարածել ձեռագիր կրկնօրինակներով։

Վեպի շուրջ առաջացած վեճերը շարունակվում են նաև այսօր, ինչն այդքան էլ զարմանալի չէ։

Մենք հավաքել են անմահ ստեղծագործության ամենահայտնի մեջբերումները։

  1. Աշխարհում չկան չար մարդիկ, կան միայն դժբախտներ։
  2. Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա դժբախտության կեսն է։ Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի է մահկանացու․ ահա ինչումն է աճպարարությունը։ Եվ ընդհանրապես հնարավոր չէ ասել, թե նա ինչ է անելու այսօր երեկոյան։
  3. Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհում իրական, հավատարիմ և մշտական սեր գոյություն չունի։ Թող կտրեն ստախոսի գարշելի լեզուն։
  4. Ինչպես միշտ, մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն իրերը, որոնց մասին մենք խոսում ենք, դրանից չեն փոխվում։
  5. Դժբախտ մարդը դաժան է և կոշտ, իսկ ողջ պատճառն այն է, որ բարի մարդիկ փչացրել են նրան։
  6. Ով սիրում է, պետք է կիսի այն մարդու ճակատագիրը, ում սիրում է։
  7. Երբեք և ոչինչ մի խնդրեք։ Երբեք և ոչինչ, և հատկապես այն մարդկանցից, ովքեր ուժեղ են ձեզանից։ Իրենք կառաջարկեն և իրենք էլ ձեզ կտան։
  8. Դուք դատո՞ւմ եք կոստյումով։ Երբեք այդպես մի արեք։ Դուք կարող եք սխալվել և այն էլ՝ ինչպես։
  9. Բարդ ժողովուրդը կանայք են։
  10. Մարդն առանց իր ներքին անակնկալի հետաքրքիր չէ։
  11. Ո՞ր երկրի գինի եք նախընտրում օրվա այս պահին։
  12. Երբեք և ոչնչից մի վախեցեք։ Դա անմտություն է։
  13. Ճշմարտություն ասելը հեշտ է և հաճելի։
  14. Աղյուսը երբեք առանց պատճառի չի ընկնում որևէ մեկի գլխին։
  15. Այս ստի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այն առաջին բառից մինչև վերջին բառը սուտ է։
  16. Ես գթության մասին եմ խոսում… Երբեմն միանգամայն անսպասելի և նենգորեն այն ներխուժում է ամենանեղ ճեղքերի մեջ։
  17. Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։ Հարցից տագնապած ճշմարտոթյունը հոգու խորքերից վայրկենապես թռչում է աչքերի մեջ, և այն նկատելի է դառնում, իսկ դուք՝ բացահայտված։
  18. Ամեն ինչ ճիշտ է լինելու, դրա վրա է հիմնված աշխարհը։
  19. Ձեռագրերը չեն այրվում։
  20. Զգույշ եղեք ձեր ցանկություններում․ նրանք իրականանալու հատկություն ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը