5 նշան, որ դուք շուտով կբաժանվեք

Ինչպես հայտնի է, որոշ մարդիկ ենթագիտակցաբար զգում են, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում:

Նրանք կարող են զգալ առաջին հերթին աննշան փոփոխություններ զույգի պահվածքում, սակայն, եթե նա, իրոք, թանկ է ձեր համար՝ դուք փորձում եք շտկել իրավիճակը:

Իրականում բաժանման հավանականությունն այդքան էլ բարդ չէ կանխագուշակել:

Ահա գալիք բաժանման 5 նշան.

Խուսափում կոնֆլիկտներից և վեճերից

Նույնիսկ ամենաամուր ընտանիքներում լինում են կոնֆլիկտներ՝ հանկարծակի կամ` սպասելի օրինաչափ: Դրանք անխուսափելի են, սակայն սիրող մարդիկ չեն վախենում վեճերից և խնդրահարույց խնդիրների քննարկումից, քանի որ գիտեն` նրանց զգացմունքները բավական ուժեղ են տարբեր խնդիրներ լուծելու համար: Սակայն, եթե դուք կամ ձեր զույգը փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները դարձել են փխրուն և դուք ենթագիտակցաբար փորձում եք դրանք փորձության չենթարկել նույնիսկ մանր վեճերով: Համենայնդեպս՝ դեռ:

Փոխադարձ ձգողության նվազում

Ինտիմ հարաբերությունները երջանիկ զույգի կյանքի անբաժանելի մասն է: Երբ մարդիկ սիրում են միմյանց, նրանք վայելում են յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հպումը, փորձում են հնարավորինս հաճույք պատճառել զույգին: Սակայն, եթե մտերմությունը գնալով քչանում է, վերածվում է պարտականության, դա նշանակում է, որ պետք է միջոցներ ձեռնարկել հարաբերությունները փրկելու համար:

Վանող զգացողություն

Եթե զույգի միայն տեսքը, ձայնը դառնում են տհաճ և նյարդայնացնող, ապա դա վկայում է հարաբերությունների թունավոր լինելու մասին: Հիշեք, ինչ էիք դուք զգում հարաբերությունների սկզբում, որքան շատ էիք ցանկանում տեսնել նրան, վայելել նրա ձայնը, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնեիք միասին: Այդպիսի զգացմունքներ լինում են սիրելու ժամանակ, սակայն, եթե սերը անցնում է, մնում է միայն հոգնածությունը և մշտական սթրեսը:

Թող լինի այնպես, ինչպես լինի

Սիրող զույգերը հսկա ջանքեր են գործադրում հարաբերությունների մեջ ներդաշնակությունը պահելու, կոնֆլիկտները հաղթահարելու և փոխհամաձայնության հասնելու համար: Ամեն ինչ ինքնահոսին թողնելու որոշումը և պասիվ կերպով սպասել իրավիճակի հանգուցալուծմանը նշանակում է, որ ձեզ միևնույն է, թե ինչ կլինի: Ամենայն հավանականությամբ ձեր համար կարևոր չէ կպահպանվի ձեր միությունը, թե կբաժանվեք, սակայն միաժամանակ չեք էլ շտապեցնում իրադարձությունները:

Ավելի շատ ժամանակ առանձին

Միասին անցկացրած ժամանակը երկու սիրող մարդկանց համար ամենաերջանիկն է: Եթե ձեզանից յուրաքանչյուրն ավելի հաճախ է սկսել զբաղվել իր սեփական գործերով միասին ֆիլմ դիտելու կամ զբոսնելու փոխարեն, դա նշանակում է, որ հարաբերությունները գրեթե դատապարտված են, քանի որ դուք չեք ցանկանում դրանց վրա ծախսել ձեր ժամանակը:

Մեծամասնությամբ հարաբերությունները կարելի է պահպանել, սակայն, եթե դա երկուսի ցանկությունն է: Խոսեք ձեր սիրելիի հետ, հետաքրքրվեք նրա խնդիրներով, փորձեք որքան հնարավոր է միասին ժամանակ անցկացնել, մշտապես աշխատեք նրա վրա, որ ձեր կյանքը դարձնեք վառ և ներդաշնակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․