Ի՞նչ են ուզում տղամարդիկ 20, 30 և 40 տարեկանում

Եթե անցնեք տղաների խմբի կողքով, նրանք անպայման գնահատողական հայացք կնետեն ձեզ վրա, հատկապես եթե կարճ զգեստով լինեք:

Մի՞թե տղամարդիկ ուշադրություն են դարձնում միայն արտաքինին:

Կանայք ուզում են, որ իրենց չընկալեն միայն որպես մարմնի գրավիչ հատվածների միություն, այլ որպես հետաքրքիր անհատ, որ ունի հարուստ ներաշխարհ և անհատականություն: Պարզվում է` տղամարդիկ կախված տարիքից, ունենում են տարբեր ցանկություններ:

20 տարեկան-սեքս և արտաքին

20 տարեկանում տղամարդու համար գլխավորը կարիերայում հաջողության հասնելն է: Իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա որքան շատ, այնքան լավ: Բնականաբար, նրանք պետք է գեղեցիկ լինեն, որպեսզի ընկերների մոտ գլուխ գովալ լինի, ինքնագնահատականն էլ բարձրանա. «Տեսեք, թե ինչ գեղեցկուհի է կողքիս»:

Երեսունին մոտ հայացքները մի-փոքր փոխվում են: Գեղեցիկ, բայց անխելք ու շահամոլ աղջիկների հետ մի քանի անհաջող փորձից հետո տղամարդիկ սկսում են հասկանալ, որ արտաքինն ամենակարևորը չէ:

30 տարեկան-կայունություն

30 տարեկանում տղամարդիկ սկսում են մտածել ընտանիքի մասին և ավելի հաճախ են հիշում, որ ժամանակն է տուն կառուցել, ծառ տնկել ու երեխա մեծացնել: Կանանց հանդեպ ընկալումն էլ լրիվ փոխվում է:

Ժամադրություններից և սեքսուալ էքսպերիմենտներից հետո նրանք փնտրում են այնպիսի կնոջ, ով ավելի համապատասխան կլինի կողակցի և մոր դերի համար: 30 տարեկանում սկսում են դուր գալ այնպիսի բաներ, որոնք 20 տարեկանում ձանձրալի են թվացել` լուրջ հարաբերություններ, երեխաներ, ընտանեկան արժեքներ: Նրանք գիտեն, որ կյանքն անկողնում չես անցկացնի, և եթե կարիերայում արդեն որոշակի հաջողությունների ես հասել, ապա ժամանակն է մտածել ցեղի շարունակության մասին:

Նրանք սկսում են զգալ հարաբերություններում կայունության կարիք: Իհարկե, սիրունիկ մռութից սիրտն արագ է զարկում, բայց իսկական հետաքրքրություն առաջացնում են այլ բաները: Նրանց անհրաժեշտ է կին, ով առողջ երեխա կունենա, այլ ոչ նիհար մոդել, ով մտածում է միայն իր արտաքինի և ավելորդ կիլոգրամների մասին:

40 տարեկան-ընկեր

Եթե 40 տարեկանում նա դեռ ամուսնացած չէ, ապա դա նշանակում է, որ կամ շատ է կապված մոր հետ, կամ էլ չափազանց շատ ժամանակ է ժամանակ հատկացրել աշխատանքին: Այդ դեպքում նա կարիերայում արդեն հասել է առավելագույնի, բայց իրեն սարսափելի միայնակ է զգում, քանի որ չկա մեկը, ում հետ կարող են կիսել իրենց հաջողությունը:

40 տարեկանում տղամարդիկ ավելի նյութապաշտ են: Նրանց պետք է կին, ով հոգ կտանի իրենց մասին:

Իհարկե, նման մոտեցումը կարող է ձեզ անսիրտ թվալ, ուստի եթե ռոմանտիկայի պակաս եք զգում՝ հիշեք 20-ամյա պատանիներին, ում պետք է միայն սեքս, սեքս և էլի սեքս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․