Ինչպես կարող է ամուսնու նկատմամբ սերն ու հարգանքը փրկել ամուսնությունը

«Ինչը կամ ով կարող է երեխայից ավելի կարևոր լինել»,- մտածում են հիմնականում շատերը։

Սակայն մի շտապեք հետևություններ անել և կարդացեք zNews-ի այսօրվա հոդվածը։

Ընտանիք կառուցելը բարդ խնդիր է, որը հարաբերությունների վրա մշտական աշխատանք է պահանջում։

Ներդաշնակության հասնելու գլխավոր պայմաններից մեկը գիտակցելն է, որ ամուսինը միշտ առաջին տեղում է։

Առաջին երեխայի ծնունդը միշտ փորձություն է, հատկապես, երբ դա տեղի է ունենում երիտասարդ ընտանիքում։

Նորաթուխ ամուսինները դեռ չեն հասցրել կենցաղում շփվել իրար հետ, յուրացնել թիմային աշխատանքը, երբ նրանց կյանքում նոր մարդ է հայտնվում, որը անվերջ ժամանակ և ուժեր է պահանջում։

Ցավոք ոչ բոլոր երիտասարդ ընտանիքներն են կարողանում հաղթահարել այս փուլը․ ոմանք բաժանվում են, մյուսները պարզապես միասին ապրում՝ մոռանալով, որ ժամանակին սիրել են իրար։

Սկզբում երեխային առաջին տեղում դրած կինը կորցնում է ընկերների մեծ մասին, քանի որ ոչ բոլորն են ի վիճակի անվերջ լսել երեխայի հետ կապված խնդիրների մասին։

Այնուհետև նորաթուխ մայրիկը սկսում է ավելի քիչ շփվել տատիկների հետ, քանի որ նրանք հիմնականում սիրում են անդադար խորհուրդներ տալ, ինչը հունից հանում է կնոջը։

Այս հորձանուտում հաճախ կինը չի էլ նկատում, որ ամուսինն արդեն վաղուց երկրորդ պլանում է հայտնվել։

Մոր բացարձակ շեղվածությունը երեխայի վրա էվոլյուցիոն մեխանիզմներից մեկն է, որը սերունդների ճիշտ զարգացում է ապահովում։

Սակայն եթե դա չվերահսկեք, բոլոր ջանքերը ի վնաս կլինեն։

Այն կարծրատիպը, թե կինը պետք է հանուն երեխայի զոհաբերի իրեն, պետք է կոտրվի։

Եթե ամուսնուն առաջնային ուշադրություն դարձնեք, հնարավոր կլինի նվազեցնել բաժանության հավանականությունը և մեծ կլինի հավանականությունը, որ երեխան լիարժեք ընտանիքում կմեծանա։

Նույնը վերաբերում է նաև ամուսնուն, որը պետք է կնոջից ոչ պակաս հոգ տանի երեխայի մասին՝ միշտ ժամանակ թողնելով նաև կնոջ հետ անձնական հարաբերություններին։

Միայն այն ընտանիքում, որտեղ երկու ծնողներն էլ երջանիկ են, երեխան կարող է մեծանալու համար բարենպաստ միջավայր ունենալ։

Թե որքան լավ երեխան հետագայում կկառուցի իր անձնական կյանքը, կախված է նրանից, թե ինչ հարաբերություններ է նա տեսել ընտանիքում մանկուց։

Եթե միշտ առաջին տեղում դնեք երեխաներին, երջանիկ ծերության մասին երազել էլ մի փորձեք։

Երբ երեխան կլքի հայրական օջախը, ինչ են անելու ծնողները, որոնք այդ տարիների ընթացքում օտար մարդիկ են դարձել։

Վատ մի զգացեք երեխաներին տատիկների կամ դայակների մոտ թողնելուց՝ ամուսնու հետ ժամանակ անցկացնելու համար։

Միասին ժամադրության գնացեք, հանգստյան օրերն անցկացրեք, ռոմանտիկ հանգստի մեկնեք՝ երեխաներին ճամբար ուղարկելով։

Բոլոր տարբերակներն էլ ընդունելի են, միայն թե մի մոռացեք, որ ցանկացած հարաբերություն պահելու համար պետք է լուրջ աշխատանք տանել։

Այս խոսքերը վերաբերում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, որոնք, փախչելով պատասխանատվությունից, որոշում են հեռանալ իրենց ծնողական և ամուսնական պարտականություններից։

Սովորեք միասին քննարկել խնդիրները և կյանքը մի քիչ ավելի կհեշտանա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․