«Ես հեռանում եմ կյանքից առանց զղջման». լեգենդար Ալեն Դելոնի անկեղծ խոստովանությունը

Դեռևս անցյալ տարվա հունվարին ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը անկեղծ հարցազրույց է տվել՝ նվիրված իր կարիերայի 60-ամյակին, որտեղ հայտարարել է, որ հիասթափված է ժամանակակից աշխարհից և պատրաստ է հեռանալ «առանց զղջման»։

zNews-ը հատվածներ է ներկայացնում այդ հարցազրույցից։

Հիշելով իր կյանքի մասին, իր դերերի, ընկերների, ընտանիքի` Դելոնն ասում է. «Կյանքն ինձ այլևս ոչինչ չի տալիս։

Ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ապրել եմ։ Ես ատում եմ այս դարաշրջանը, ես սրտխառնոց ունեմ դրանից»։

Նա խոսել է նաև անցյալից։ Դելոնը պատմել է իր սիրային անհաջողությունների և ընտանիքում ունեցած խնդիրների մասին։

Բացի այդ, նա նշել է, որ իր կյանքում մեծ դեր ունեն շները։ Նա պատմել է, որ իր չորքոտանի մոտ հիսուն ընկեր թաղված են իր այգում` Փարիզի արվարձանում, հենց նրանց կողքին էլ ուզում է թաղված լինել ինքը։

«Ես ատում եմ այս մարդկանց։ Ամեն ինչ կեղծ է, կեղծված է։ Հարգանք այլևս գոյություն չունի, ոչ ոք իր խոստման տերը չի։

Միայն փողը նշանակություն ունի։ Ամեն օր` առավոտից երեկո, մենք միայն լսում ենք հանցագործությունների մասին։ Ես գիտեմ, որ առանց զղջման կլքեմ այս աշխարհը», ասում է դերասանը։

Երբ Ալենին հարցնում են, թե ինչու է հիմա միայնակ, չնայած, որ կյանքում շատ կանայք են եղել, նա պատասխանում է, որ այդպես էլ չի հանդիպել «այն միակին»։ «Ես կկարողանայի ամուսնանալ միայն այն կնոջ հետ, որը պատրաստ կլիներ լինել իմ կողքին մինչև կյանքիս վերջին օրը»,– ասում է Դելոնը։

Դելոնը նաև պատմում է անձնական կյանքում անհաջողությունների, ընտանիքում դժվար փոխհարաբերությունների մասին։ Կանանց մասին, ում սիրել է, և ընկերների մասին, ովքեր արդեն մահացել են։

Դերասանը նաև խոստովանել է, որ չէր ցանկանա ավարտել կարիերան։ Նրա վերջին աշխատանքը եղել է 2008 թվականին՝ «Աստերիքսը Օլիմպիական խաղերում», որտեղ նա Կեսարին է մարմնավորել։ Այդ ժամանակվանից հետո միայն մի նախագիծ կա, որտեղ Ալենը պետք է խաղա Ժուլյետ Բինոշի հետ, բայց նկարահանումներն անընդհատ հետաձգվում են։

Բացի այդ, Դելոնը խոստովանել է, որ հաճույքով հանդես կգար թատերաբեմում։ Վերջին անգամ դա եղել է 2013 թվականին, որտեղ նա խաղացել է իր դստեր՝ Անուշկայի հետ։

Ի դեպ, վերջերս դերասանը շնորհակալություն է հայտնել աշխարհի կանանք, նա կարծում է, որ հենց նրանց է պարտական իր հաջողության համար։ Տարբեր տարիքի կանայք իրեն իդեալ էին համարում, նրանց համար նա ամենա–ամենան էր, և այդ պատճառով էլ նա միշտ փորձել է համապատասխանել դրան։

«Ես երբեք չեմ երազել նման կարիերայի մասին, այն ինքն իրեն է ստացվել։ Ես չէի ծնվել Ալեն Դելոն դառնալու համար։ Ես պետք է վաղուց մահացած լինեի։ Բայց սա կոչվում է ճակատագիր»։

Իրականում սարսափելի է, երբ մարդը անկեղծորեն նման բան է ասում, չէ որ դա նշանակում է, որ այլևս ոչինչ նրան չի կապում այս աշխարհի հետ։ Շատերը մեղադրում են նրան, ասելով, որ նա հարուստ է, գեղեցիկ, հայտնի և դեռ բողոքում է։

Դե ինչ, հուսանք, որ կյանքի նկատմամբ սերը դեռևս կվերադառնա դերասանին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Իոսիֆ Բրոդսկու 15 լավագույն մտքերը, որոնք ապշեցնում են իրենց ազնվությամբ
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Ինչի՞ հետ է կապված մշտապես սեքսով զբաղվելու անհագ ցանկություն ունենալը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան – «Օրոր»
Գիտնականները պարզել են, թե որ երեխաներն են ամենախելացին
Որոնք են մարդու կյանքի յոթամյա փուլերը
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը