7 հաճոյախոսություն, որոնք տղամարդիկ կցանկանային ավելի հաճախ լսել

Մարդկանց մեծ մասը սովորական է համարում կնոջը հաճոյախոսություններ անելը, բայց միևնույն ժամանակ մոռանում է, որ տղամարդիկ նույնպես դրա կարիքն ունեն:

zNews-ը ներկայացնում է 7 հաճոյախոսություն, որոնք կցանկանար լսել յուրաքանչյուր տղամարդ:

1. Հավատ նրա հանդեպ

Զուգընկերոջ աջակցությունը գլխավոր շաժիչ ուժն է զարգանալու և նոր բարձունքներ գրավելու համար: Յուրաքանչյուր մարդ էլ կարող է կորցնել ինքնավստահությունը: Մի մոռացեք սիրելիին ասել, որ հավատում եք նրան, որ նա իսկական վարպետ է և որ նրա մոտ ամեն բան կստացվի:

2. Արտաքինը և ոճը

Մենք սովոր ենք արտաքին տեսքի և հագուստի վերաբերյալ հաճոյախոսել կանանց: Բայց տղամարդիկ նույնպես ունեն դրա կարիքը: Նրանք պետք է իմանան, որ մենք նրանց գրավիչ ենք համարում և թե ինչու: Կարելի է գովաբանել ամեն բան, ինչը մեզ դուր է գալիս նրա կերպարի մեջ. կազմվածքը, սանրվածքը, հայացքը, ժպիտը, հագուստի ոճը և այլն:

3. Հարաբերություններում ունեցած ներդրումները

Ընկերուհիների հետ խոսելիս կանայք հակված են բողոքել ամուսնուց՝ նրանք չեն անում այս կամ այն բանը, չեն ուզում մեկ այլ բան: Սակայն պետք է նաև հիշել այն ամենը, ինչն ամուսինը արել է հարաբերությունները կառուցելու և պահպանելու համար. չէ՞ որ դրանք դուք միայնակ չեք կառուցել: Տղամարդուն պետք է ցույց տալ, որ իր ջանքերը գնահատվում են:

4. Հարգանք

Հաճախ, հատկապես երկարատև հարաբերություններում տղամարդկանց համար հարգանքը ավելի պակաս նշանակություն չունի, քան սերը: Մի խնայեք ձեր ժամանակը, որպեսզի ասեք ձեր ընտրյալին, թե որքան եք հպարտանում նրանով և որ նա ժամանակի հետ դառնում է ավելի լավը:

5. Վստահություն

Յուրաքանչյուր տղամարդ իր բնույթով լիդեր է: Նրա համար կարևոր է իմանալ, որ դուք վստահում եք նրա որոշումները և գործողությունները և որ պատրաստ եք ձեր կյանքը կիսել հենց նրա հետ: «Ես քեզ վստահում եմ», «դու ինձ միշտ լավ խորհուրդներ ես տալիս», «ես լիովին քո կողմից եմ». նման արտահայտություններ լսելով ձեր տղամարդը վստահ կլինի, որ հենց դուք եք նրա կինը:

6. Կապվածություն

Միմյանց սիրող մարդիկ միշտ փորձում եմ արտահայտել իրենց կապվածությունն ու հոգատարությունը: Եթե դուք սիրում եք նրա ձայնը, խորտակվում եք նրա աչքերի մեջ և գնահատում եք այն, ինչ նա անում է ձեր երկուսի համար, ապա ասեք դա նրան:

7. Հումորի զգացում

«Դու միշտ գիտես՝ ինչպես ծիծաղեցնել ինձ» – ահա թե ինչ է ուզում հաճախ լսել յուրաքանչյուր տղամարդ: Նա պատահաբար չէ իր կնոջ հետ կիսվում ծիծաղելի պատմություններով. նա ցանկանում է տեսնել նրա ծիծաղը և իմանալ, որ այն անկեղծ է:

Եթե մենք մեր ուղեկիցներին հաճախ ասենք, թե նրանք որքան գրավիչ, խելացի, վստահելի և կարևոր են կկարողանանք խուսափել բազմաթիվ կոնֆլիկտներից: Յուրաքանչյուր հաջողակ կամ լավ տղամարդու ետևում միշտ կանգնած է իմաստուն սիրող կին, ով կարողանում է նրան գնահատել, ոգևորել և ոգեշնչել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)