10 արտահայտություն, որոնք ասում են աղջիկները տղաներին ցրելու համար

zNews-ը ներկայացնում է 10 արտահայտություն, որոնք ասում են աղջիկները տղաներին ցրելու համար:

1. «Գեղեցկությունը կարևոր չի. կարևորը հոգին է» կամ «Փողը կարևոր չի. կարևորը հոգին է»:

Եթե աղջկանից նման բան ես լսում, ուրեմն հավանաբար վերջերս նրան մի բրեդպիտ կամ բիլգեյթս է լքել: Եվ աղջիկը ժամանակավորապես իրեն տվել է փիլիսոփայական մտորումներին: Բայց շատ մի ոգևորվիր՝ «Այն կինը, որ մի անգամ զգացել է ավտոմեքենայի նստարանի շքեղությունը, քեզ հետ տրոլեյբուսով չի երթևեկի»: Ուստի վերքերը լիզելուց հետո նա կրկին կանցնի գեղեցիկ/հարուստ ընկերոջ փնտրտուքներին:

Թարգմանություն. «Տղամարդը պետք է լինի հարուստ և գեղեցիկ»:

2. «Ուշոտ զանգի էլի»

Հեռախոսային դասական ցրում: Եթե աղջիկը չի ցանկանում առերես ասել, որ չի ուզում քեզ հետ շփվել, նա հենց դա է ասում: Դուք զանգում եք, և ամեն անգամ պարզվում է, որ նա կա՛մ հյուր է գնացել, կա՛մ քնում է, կա՛մ էլ նոր է արթնացել:

Թարգմանություն. «Ես քեզ հետ հեռախոսով խոսելուց ավելի լուրջ գործեր ունեմ»:

3. «Դու ինձ համար ընկեր ես» կամ  «Դու ինձ եղբոր պես ես»

Երևի ամեն տղայի կյանքում եղել է նման իրավիճակ: Սիրահետում ես աղջկան, նրան նվերներ անում, ծաղիկներ նվիրում, իսկ սրիկան օրերից մի օր կանգնում է և ասում. «Դու ինձ համար շատ լավ ընկեր ես»:

Թարգմանություն. «Դու բավարար լավը չես ինձ համար»:

4. «Ես պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների»

Այս արտահայտությունը կարող է հաջորդել 1-ին կետի արտահայտությանը, եթե դուք խաբնվեք հոգու գեղեցկության մասին մտորումներին և ցույց տաք ձեր ներաշխարհի հարստությունը՝ մոռանալով արտաքին հարստության մասին:

Թարգմանություն. «Դու ոչ գեղեցիկ ես, ոչ էլ հարուստ, էլ ինչի՞ս ես պետք»:

5. «Ամսականներս են սկսել»

Հավանաբար նրա մտքին ուրիշ բան չի եղել, և նա ստիպված օգտագործում է այս արտահայտությունը՝ ակնարկելով, որ իր հետ հիմա ավելի լավ է գործ չունենալ:

Թարգմանություն. «Ավելի լավ արդարացում չի գտել»:

6. «Այսօր չէ: Գլուխս ցավում է/չափազանց հոգնել եմ/տրամադրություն չունեմ»

Ամուսնացած կանանց ավանդական ցրումը: Քանի դեռ ամուսնացած չեն, նրանք սեքսի ծարավ էգեր են, իսկ հետո` սեքսից հոգնած ծեր կանայք:

Թարգմանություն. «Սուս, երեխաները կլսեն», ««Դժվար ապրուստը» սկսեց», «Լողանալու հավես չունեմ»

7. «Կարևոր չի, թե որքան մեծ է այն: Կարևորն այն օգտագործելու վարպետությունն է»

Եթե ձեր առնանդամը չի հաջողացրել նրան բավարարել, ապա դա նշանակում է, որ այն աղջկա նախկին ընկերոջ անդամից փոքր է: Կամ անհամեմատ փոքր:

Թարգմանություն. «Այն դեռ այնքան մեծանալու տեղ ունի»:

8. «Այն ամենը, ինչ իմն է, նաև քոնն է»

Սա նշանակում է, որ աղջիկը դեմ չէ ձեռք գցել քո դրամապանակին: Բայց վստահ եղիր՝ այն, ինչ ունեն ինքն ու իր ծնողները, մնում են իրենը և իր ծնողներինը:

Թարգմանություն. «Այն, ինչ քոնն է, միայն իմն է»:

9. «Ես ուզում եմ երջանկացնել քեզ»

Նա քեզ քարշ է տալիս իր հետ խանութներով կամ մայրիկի հետ ընթրիքի: Մի՞թե դա չի երջանկությունը: Իսկ դու չգիտեի՞ր:

Թարգմանություն. «Արա այն, ինչ ես ասում եմ, և ամեն ինչ լավ կլինի»:

10. «Ամեն մեկն իրավունք ունի անձնական կյանք ունենալու»

Սա ցրումների ցրումն է: Այս իրավունքը տրված է միայն կանանց: Քանի որ անձնական կյանքով կինը խորհրդավոր արարած է:

Թարգմանություն. «Պարտադիր չի, որ տղամարդիկ ամեն ինչ իմանան» կամ «Քիթդ մի խոթիր իմ գործերի մեջ»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․