Էրոտիկ երազներ. ամաչելու առի՞թ, թե՞ սովորական երևույթ

Հոգեբանները վստահ են, որ էրոտիկ երազները պետք չէ ընդունել որպես թաքնված սեքսուալ ցանկություն:

Եթե միայն ձեր երազներում չեք տեսնում այն մարդուն, ում նկատմամբ զգացմունք ունեք:

Ինչու՞ ենք մենք տեսնում էրոտիկ երազներ

Երազները մեր ենթագիտակցության մեջ կատարվող ամենօրյա պրոցեսների անդրադարձումն են: Քանի որ սեքսը մեր կյանքի ամենահզոր շարժիչներից է, ապա զարմանալի ոչինչ չկա, որ մենք տեսնում ենք երազներ սեքսի մասին: Որոշ մարդիկ տեսնում են ոչ թե ուղղակիորեն սեքսի տեսարաններ, այլ սեքսուալ սիմվոլներ. օրինակ տղամարդիկ տեսնում են թունելներ, բլրակներ, սարեր, իսկ կանայք՝ սիգարներ, ջուր, աշտարակներ և այլն: Այսպիսի բաներ հիմնականում տեսնում են ներքին կոմպլեքսներով տառապող մարդիկ, ուստի եթե դուք երազում հենց սեքս եք տեսնում, ապա մի անհանգստացեք. դուք բարդույթներ չունեք:

Հնարավո՞ր է արդյոք երազում օրգազմ ապրել

Այո, թեև կանայք հաճախ ոչ թե օրգազմ են ապրում, այլ սեքսուալ գրգռվածություն: Տղամարդիկ շատ ավելի հաճախ են օրգազմ ապրում երազում: Տղամարդկանց չպետք է անհանգստացնի սերմնաժայթքումը քնած ժամանակ: Դա հորմոնալ նորմալ պրոցես է, վնաս չէ օրգանիզմին և չի վկայում այն մասին, որ որևէ խանգարում կա:

Սերը երազում

Երբեմն մարդիկ երազում տեսնում են, որ իրենց սիրում են, հոգ են տանում իրենց մասին: Չի կարելի ասել, որ դրանք սեքսուալ բովանդակությամբ երազներ են, բայց դրանք թողնում են երազում հայտնված կերպարի հանդեպ կապվածություն: Դրանք կարող են մարդուն գցել ցրվածության և ամոթխածության մեջ, հատկապես եթե դա այն մարդը չէ, ում հետ տվյալ մարդը հարաբերությունների մեջ է:

Սիրո մասին երազներն ունեն իրենց նշանակությունը. դրանք վկայում են այն մասին, որ ներկայիս հարաբերություններում ամեն ինչ կարգին չէ, և մարդը շատ է ցանկանում վերադարձնել սիրահարվածության և ռոմանտիկ հարաբերությունների զգացումը: Եթե ձեզ անհանգստացնում են նման երազները, ապա կարող եք քննարկել ձեր սիրելիի հետ, թե ինչն է ձեզ պակասում, ինչ կցանկանայիք փոխել:

Ողջ ճշմարտությունը էրոտիկ երազների մասին. դուք կարող եք պատվիրել սեքսուալ երազներ

Այսօր ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում հոգեբանության այն ուղղությունը, երբ մարդ կարող է ինքը պատվիրել երազներ: Նախկինում դա կիրառվում էր տիբեթական յոգերի, հնդկացիական շամանների և աբորիգենների կողմից, իսկ այսօր այն փորձարկվում է աշխարհի տարբեր լաբորատորիաներում: Փորձենք և մենք հասկանալ, թե ինչ է դա:

Անհրաժեշտ պայմաններ՝

  • Ճաշին հրաժարվեք թեյից և սուրճից, թեթև ընթրիք ընտրեք: Ավելի շատ ջուր ըմպեք և մի օգտագործեք ոգելից խմիչք, քանի որ ալկոհոլը բթացնում է մարդու զգացողությունները:
  • Քնելուց առաջ խուսափեք ֆիզիկական և մտավոր աշխատանքից. ոչ մի վազք, մարմնամարզություն, ընթերցանություն և այլն:
  • Որքան հարմար կարող եք տեղավորվեք անկողնում, ցանկալի է, որ սենյակում լռություն լինի, քանի որ կողմնակի աղմուկը խանգարում է քնել և երազներ տեսնել:
  • Միանգամից մի քնեք, ուղղորդեք երազն այն ուղղությամբ, որ ցանկանում եք. պատկերացրեք ձեր սիրելիին գայթակղիչ իրավիճակում: Պետք է տեսնեք ամեն շարժում, ամեն ժեստ: Իդեալական կլիներ, եթե կարողանայիք այդպես մնալ մինչև 10 րոպե: Սկսնակները որպես կանոն շուտ են քնում, սակայն մի քանի փորձից հետո գիշերային հաճույքի ձեր սեանսը հաստատ կսկսի: Որպես կանոն այն սկսում է քնելուց 50-100 րոպե անց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)