Եթե նա անում է այս ամենը, նշանակում է՝ չի դավաճանում ձեզ

Իրեն տարօրինակ չի պահում հեռախոսի պատճառով:

Եթե ձեզ խնդրում է նայել, թե ով է իրեն գրել կամ զանգահարել, եւ դուք գիտեք նրա սմարթֆոնի կոդը, ուրեմն նա ձեզանից թաքցնելու բան չունի:

Նա հարգում է ձեզ: Վիճաբանության ժամանակ երբեք չի վիրավորում, ձեզ հետ չի խոսում՝ ինչպես երեխայի հետ:

Անկախ այն հանգամանքից, լավ տրամադրություն ունի, թե՞ վատ, ձեզ հետ հավասարի պես է վարվում:

Նա երբեք չի անցնում սահմանագիծը: Չի սիրահետում մատուցողուհուն, երբ միասին ընթրում եք ռեստորանում: Չի մեկնաբանում, թե որքան լավն է ձեր ընկերուհին: Նրա ամբողջ ուշադրությունը ձեզ է ուղղված:

Նա կառավարում է իրեն: Երբ զայրացած է կամ միայնակ, իմպուլսիվ արարքներ չի գործում, որոնց մասին հետո ափսոսում է: Նա գործելուց առաջ մտածում է:

Նա ձեզ ասում է՝ որտեղ է եւ ինչ է անում: Նա երբեք չի անհետանում՝ չտեղեկացնելով, թե ում հետ ուր է գնում: Նա առանց որեւէ բացատրության գիշերվա կեսին չի հայտնվում ձեր տանը:

Նա խուսափում է տհաճ իրավիճակներից: Երբ նրա նախկինը սկսել է հուսահատորեն անհանգստացնել նրան, նա հեռախոսից ջնջել է բոլոր կոնտակտները: Երբ նրա ընկերները սթրիփ ակումբ են գնում, նա ասում է, որ տուն պետք է վերադառնա: Նա նման իրավիճակներում չի հայտնվում ձեր հանդեպ հարգանքից ելնելով:

Նա ամեն ինչ պատմում է ձեզ: Դուք մանրամասն գիտեք նրա բոլոր ընկերների ու գործընկերների մասին: Այդ պատճառով ոչ մի տարօրինակ բան չեք տեսնում՝ նրա հեռախոսում կնոջ նոր անուն տեսնելով:

Նա կատարում է իր բոլոր խոստումները: Եթե ասում է, որ ամռանը ճամփորդության կմեկնեք, ուրեմն անպայման արձակուրդը միասին կանցկացնեք: Եթե ասում է, որ ժամը 8-ին տուն կգա, ուրեմն ժամանակին կլինի: Նա հուսալի է:

Նա ամուր ընկերու  թյուն ունի: Մարդիկ, որոնց հետ նա մտերիմ է, կմեռնեն հանուն նրա: Նա ընկերներին բարությամբ եւ հարգանքով է վերաբերվում, դա նշանակում է, որ այդպես կվերաբերվի նաեւ ձեզ:

Նա երբեք չի ստում ձեզ, նույնիսկ երբ նրա համար դժվար է ինչ-որ բան ասել, նա փորձում է դա անել: Նա չի լռում եւ ձեզանից ոչինչ չի թաքցնում:

Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում: Դուք երբեք ուրիշի շրթներկը չեք գտնում նրա մեքենայում կամ ծանոթությունների հավելված՝ նրա հեռախոսում: Երբեք ընկերներից նրա մասին բամբասանք կամ նախազգուշացում չեք լսել: Անհանգստանալու ոչ մի առիթ չունեք:

Դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ կարգին է: Գիտեք, որ նա պատվարժան տղամարդ է եւ ձեզ ցավ չի պատճառի: Դուք ամբողջ սրտով վստահում եք նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․