Ի՞նչ են ուզում տղամարդիկ․․․

zNews-ը ներկայացնում է, թե ինչ են ուզում տղամարդիկ։

Պաշտպանություն. Տղամարդկանց բնածին ցանկությունն է՝ պաշտպանել իրենց սրտի տիրուհուն։ Անկախ այն բանից, նա ձեզ կպաշտպանի անձրեւից, լոգարան սողոսկած սարդից, թե՞ բակի հարբեցողից, եթե դուք նրան թույլ տաք անել դա, նա կզգա, որ կատարում է իր առաքելությունը, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր տղամարդու համար։

Արկածներ. Տղամարդն ուզում է կնոջ հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Նա ուզում է իր կողքին տեսնել ոչ միայն սիրուհու, այլեւ ընկերոջ։ Մասնակցեք նրա անմեղ նախասիրություններին, վազեք միասին կամ դահուկ քշեք, դա կօգնի ձեզ մտերմանալ։

Աջակցություն. Գովեք նրան, երբեք մի քննադատեք ուրիշների ներկայությամբ, ցույց տվեք, որ հպարտանում եք նրանով ու նրա կողքին կլինեք թե՛ լավ, թե՛ վատ օրերին։ Ցույց տվեք, որ նա կարեւոր է ձեզ համար, որ նա աշխարհի ամենագեղեցիկ ու ցանկալի տղամարդն է։

Տարածություն. Նրան ազատություն տվեք ու մի վրդովվեք, եթե նա ցանկանա զբաղվել որեւէ բանով, օրինակ՝ նոր մարզաձեւով կամ նոր ընկերոջ հետ զրուցելով։ Վստահեք նրան, թող անի՝ ինչ իրեն դուր է գալիս։

Սեքս. Մեծամասնոթյան համար սեքսը հարաբերությունների ամենակարեւոր բաղադրիչներից է։ Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, պետք է իրենց ցանկալի զգան, իմանան, որ գրավում են ձեզ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Շատ տղամարդկանց համար սեքսը հաճելի է, եթե նրանք դրանով զբաղվում են այն կնոջ հետ, ում սիրում են եւ ով սիրում է իրենց։ Եվ նրանք ուզում են ոչ միայն հաճույք ստանալ, այլեւ հաճույք պարգեւել։ Նրանց համար կարեւոր է իմանալ, որ դուք էլ եք ուզում սեքսով զբաղվել։ Գտեք նոր միջոցներ հարաբերություններում թարմությունն ու սերը պահպանելու համար. սեքսուալ ներքնազգեստ, նոր դիրքեր, հանդուգն հաղորդագրություններ, այն ամենը, ինչը կստիպի նրան մտածել ձեր մասին ամբողջ օրը։

Ինքնասիրություն. Տղամարդիկ սիրում են վստահ, երջանիկ ու անկախ կանանց։ Ձեզ երջանիկ դարձնելը ոչ թե տղամարդու, այլ ձեր սեփական խնդիրն է։ Հարաբերությունները պետք է համալրեն ու բարելավեն կյանքը։ Երբ դուք երջանիկ եք, նաեւ ցանկալի եք։ Սիրեք ինքներդ ձեզ, գնահատեք, պաշտեք, ու այդ զգացմունքները հարյուրապատիկ կվերադառնան ձեզ։ Տղամարդու համար մեծագույն աֆրոդիզիակներից մեկն է ինքնավստահ, զգայուն կնոջ կողքին գտնվելը։

Գաղտնիք. Պահպանեք խորհրդավորությունը, բայց չափի մեջ։ Եղեք խորհրդավոր նրբագույն հնարքների միջոցով, ժամանակ առ ժամանակ զարմացրեք նրան, շարունակեք սովորել, ունեցեք սեփական հետաքրքրություններ։ Նրան մի բացահայտեք ձեր ամբողջ էությունը։ Մի շտապեցրեք սերը, սեքսը կամ կյանքը, նվիրվեք նրան՝ բայց ոչ միանգամից։

Սնունդ. Նրան կերակրեք զգայական ձեւով։ Մոմեր վառեք, համեղ կերակուր պատրաստեք, գնեք նրա սիրելի ըմպելիքը։ Այդ ամենը մատուցեք գեղեցիկ, կերեք դանդաղ, խոսեք, միացրեք հաճելի երաժշտություն, ռոմանտիկ միջավայր ստեղծեք։

Սիրախաղ. Հաղորդագրությունները, հեռախոսազրույցները, սոցցանցերում հպանցիկ արտահայտությունները կպահպանեն սեքսուալ հետաքրքրությունը ու կբորբոքեն ցանկությունը։ Նրան հասկացրեք, թե ինչ եք զգում նրա բառերից ու ինչ է զգում ձեր մարմինը՝ այդ հուզիչ սպասումներից։ Սիրախաղը հաճելի է։

Ծիծաղ. Ծիծաղը վարակիչ է, այն նաեւ նպաստում է էնդորֆինների արտադրությանը, որոնք ստիպում են ձեզ շատ լավ զգալ։ Բացի այդ՝ այն մերձեցնում է մարդկանց։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․