Ինչպե՞ս արդյունավետ նիհարել և կրկին չգիրանալ. մասնագետների խորհուրդները

Ավելորդ քաշից ազատվելը հեշտ չէ, իսկ նոր քաշը պահպանելը եւ կրկին չգիրանալը ավելի բարդ է:

Ամերիկացի դիետոլոգները պատմել են՝ ինչ պետք է անել երկու նպատակներին հասնելու համար:

Նյու Յորքից բժիշկ դիետոլոգ Սամանթա Քեսեթին համարում է, որ նիհարելու եւ արդյունքներն ամրապնդելու համար բավական չէ միայն քիչ ուտելը եւ շատ շարժվելը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախ փոխել կենսակերպն ընդհանուր առմամբ եւ հրաժարվել մի շարք վնասակար սովորություններից դարձյալ չգիրանալու համար:

Մասնագետի խոսքով՝ շատ կարեւոր է ձեռք բերել նախաճաշը բաց չթողնելու եւ առավոտյան սպիտակուցով հարուստ մթերք, օրինակ,  հնդկաձավարի յոգուրտ եւ ձու ուտելու սովորություն: Երեկոյան, նրա կարծիքով, պետք է զերծ մնալ շատ ուտելուց, քանի որ դա կարող է առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել հաջորդ օրը քաղցի զգացողությանը:

Քեսեթին նաեւ խորհուրդ է տալիս ամբողջովին հրաժարվել քաղցր գազավորված ըմպելիքներից, քանի որ այդպիսի ըմպելիքներն ունեն շատ բարձր կալորիականություն, սակայն չեն հագեցնում հագեցվածությանը:

Նրա գործընկեր Սառա Քրիգերը խորհուրդ է տալիս նիհարողներին կենտրոնացնել ուշադրությունը մարմնի արտաքին փոփոխությունների եւ հագուստի չափսի, եւ ոչ կշեռքի թվերի վրա:

Նա նաեւ խորհուրդ է տալիս թույլ տալ փոքր քանակությամբ շոկոլադ կամ այլ քաղցրավենիք, եթե ցանկանում եք:

Սակայն քաղցր ուտելուց առաջ անհրաժեշտ է օգտագործել սպիտակուցով հարուստ սնունդ եւ բանջարեղեն:

Բացի այդ, եթե մարդն իր մոտ նկատում է վնասակար սննդային սովորություններ, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի:

Դիետոլոգ Էմի Գորինն իր հերթին նշել է, որ օգտակար է ինչ-որ բան ուտել 3-5 ժամը մեկ անգամ, որպեսզի քաղցի զգացողություն չառաջանա:

Սնունդն ընդունելուց առաջ, մասնագետի խոսքով, օգտակար է ըմպել 1-2 բաժակ ջուր:

Գորինը նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել ընդեղենին եւ դեսերտներին, որոնք պատրաստված են բացառապես բուսական մթերքի հիման վրա:

Ամենակարեւորը, բժշկի խոսքով, բալանսավորված սնվելն է եւ արդյունքին համբերատար սպասելը, ոչ թե ծայրահեղացված եւ կարճաժամկետ դիետաները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․