3 խորհուրդ, որոնք կօգնեն այնպես անել, որ տղամարդը չկարողանա քեզնից հագենալ

Ահա երեք խորհուրդ, որոնք կօգնեն այնպես անել, որ տղամարդը չկարողանա քեզնից հագենալ:

1. Վերցրու նախաձեռնությունը ձեռքդ

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ միշտ ստիպված են առաջին քայլն անել նաև անկողնում: Իրականում տղամարդը պետք է իմանա, որ ցանկանում ես նրան: Կարող ես նրան հրահրող հաղորդագրություն ուղարկել, կանչող հայացք նետել կամ նրբորեն դիպչել, երբ միասին որևէ տեղ եք գտնվում: Նա շատ լավ կհասկանա ակնարկը: Անընդհատ զբաղեցրու նրան ինտիմ չարաճճիությունների նոր գաղափարներով, ինչ-որ փոփոխություններ մտցրու ձեր կյանքում: Միշտ ասա նրան, թե կոնկրետ ինչ ես ուզում: Տղամարդկանց դա շատ է գրգռում:

2. Գրգռիր նրան

Քո առաքելությունն է ստիպել նրան այրվել ցանկությունից: Հենց նրա մոտ ցանկություն է արթնանում, աշխատիր այնպես անել, որ ամեն ժեստդ ցույց տա, թե ինչ է իրեն սպասում: Սովորիր ամեն ինչ անել առանց շտապելու: Մի մոռացիր, որ սպասումը մեծացնում է ցանկությունը: Թող, որ նա երազի, երևակայի: Բայց երբեք մի մոռացիր, որ եթե ինչ-որ բան ես խոստացել անել անկողնում, ապա անպայման պետք է պահես խոստումդ: Կարող ես նրա համար փոքրիկ մերկապար կազմակերպել, բայց արգելել, որ դիպչի մարմնիդ, ապա ինքդ որոշել, թե դեռ որքան պետք է «տանջես» նրան:

3. Ուսումնասիրիր նրա մարմինը

Տղամարդու մարմինը կնոջ մարմնի պես էրոգեն գոտիների քարտեզ է: Այնպես որ չի կարելի այն անտեսել: Եթե ցանկանում ես նրան անմոռանալի օրգազմ պարգևել, պիտի ուսումնասիրես դրանք բոլորը: Կանանց մեծ մասի սխալն այն է, որ նրանք մտածում են, թե հերիք է դիպչել տղամարդու առնանդամին, և նա երջանիկ կլինի: Իհարկե սեռական օրգանն ամենաուժեղ էրոգեն գոտին է, բայց պետք է ճանաչել նաև մյուս գոտիները` լիարժեք հաճույք պատճառելու համար:

Տղամարդու մարմինն ուսումնասիրելիս կարող ես օգտագործել բազմաթիվ մեթոդներ` համբույրներ, ձեռքեր, լեզու:

Գլխի մերսումը հիանալի մեթոդ է ստիպելու տղամարդուն մտածել միայն քո մասին: Ինչ վերաբերում է ականջներին, ապա դրանք ռեֆլեկտոր գոտի են. նրբորեն կծիր ականջի բլթակները, սեղմիր շրթունքներով: Տղամարդու պարանոցը նույնպես շատ զգայուն է. համբուրիր այն, և նա կհալչի հաճույքից: Շատ զգայուն գոտի է նաև պորտի ստորին հատվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․