Զգացմունքային մտերմություն ստեղծելու 4 միջոց

Զգացմունքային մտերմություն ստեղծելու չորս միջոց:

1. Անկեղծացեք

Ձեր տղամարդը պետք է իրեն հարմարավետ ու անվտանգ զգա, որպեսզի կարողանա անկեղծ լինել ձեզ հետ մի աշխարհում, որտեղ նա միշտ պետք է իրեն պահի «տղամարդու նման»։ Նրան պետք է մի վայր, որտեղ նա կկարողանա խոցելի լինել։

Եվ որպեսզի թույլ տաք, որ նա անկեղծանա, հանի դիմակները, դուք ինքներդ պետք է անկեղծ լինեք, ցույց տաք, որ այդպես նորմալ է։ Տղամարդիկ ոչ միշտ են կանանց նման խոսում իրենց ապրումների մասին, նրանք պետք է իմանան, որ ցանկության դեպքում կարող են իրենց թույլ տալ նման բան։

Ու երբ նա նման ցանկություն դրսեւորի, մի միջամտեք, մի դատապարտեք նրան, պարզապես լսեք։

2. Վիճելիս «կեղտոտ» հնարքների մի դիմեք

Երբ տղամարդն անկեղծանում է կնոջ հետ, նրան վստահում է իր ամենանվիրական մտքերն ու զգացմունքները, շատ կանայք վիճելիս բարկության պահին կարող են նրան հիշեցնել այդ մասին։ Դա շատ դաժան ու անարդար է։

«Ահա թե ինչու է ղեկավարդ քեզ անհաջողակ համարում», «Զարմանալի չէ, որ դու վախենում ես անել դա», «Գուցե դու քեզ այդպես ես պահում, որովհետեւ հայրդ ծեծել է քեզ, ինչպես պատմում էիր ինձ»։

Սրանք արգելված հնարքներ են։ Դրանք վերջնականապես նրան կհեռացնեն ձեզնից։

3. Ցույց տվեք նրան ձեր մտերմությունը

Որոշ կանանց բնորոշ է իրենց զգացմունքները ցույց տալ դիմախաղի, հպումների, շարժումների միջոցով։ Եվ դա հրաշալի է։ Նրանք կարողանում են մի հայացքով, գրկախառնությամբ մտերմիկ հարաբերություններ ստեղծել։ Դա նշանակում է զգալ տղամարդուն։ Դա նշանակում է կարողանալ ընդունել նրա հպումները։ Լուծվել նրա ջերմության մեջ։ Նույնիսկ եթե զայրացած եք նրա վրա, պետք չէ նրան վանել ձեզնից։ Պարզապես խնդրեք միառժամանակ չհպվել ձեզ։

4. Մի մոռացեք սեթեւեթանքի մասին

Բնական սեթեւեթանքի համար պետք է կյանքից գոհ լինել, հետեւաբար՝ պետք է սկսել ինքդ քո հանդեպ դրական վերաբերմունքից։ Եղեք հաշտ ինքներդ ձեզ հետ, սիրեք ձեզ ու ձեզ շրջապատողներին, ուրախություն գտեք կյանքում։ Հենց դուք սիրեք ինքներդ ձեզ, ձեզ զգաք իսկական, դուք կսկսեք ճառագայթել դրական, կանացի, մեղմ ու ուրախ էներգետիկա։

Զգացմունքային մտերմություն են ստեղծում միասին անցկացված երջանիկ պահերը, դրա համար էլ ծիծաղը ձեր սրտերը լցնում է երջանկությամբ, իսկ երջանիկ սրտերը լի են սիրով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․