10 նշան, որ դուք նրա համար ոչինչ չարժեք

zNews-ը ներկայացնում է 10 նշան, որ դուք նրա համար ոչինչ չեք նշանակում։

1. Նա անընդհատ զբաղվա՞ծ է

Տղամարդը, որը ձեզ հետ հարաբերություններ է ուզում կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Բայց եթե նա միշտ արդարացումներ է գտնում, որպեսզի չեղյալ համարի հանդիպումը, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնում հաճույքների համար, դա նշանակում է, որ դուք նրան հենց դրա համար էլ պետք եք։

2 .Թույլատրու՞մ է ձեր համատեղ լուսնկարները տեղադրել համացանցում

Մի կողմից դա հիմար բան է թվում, բայց ժամանակակից աշխարհում հաճախ հենց սոցցանցերում են լինում հարաբերությունների մասին հայտարարությունները։ Եթե նա չի ուզում ձեր հարաբերությունները հրապարակային դարձնել, հարց է ծագում՝ ինչու՞։ Նա, ով ձեր հանդեպ անտարբեր չէ, կցանկանա իր զգացմունքների մասին հայտնել ամբողջ աշխարհին։ Շատ աղջիկներ արդարացումներ են գտնում, թե նա առհասարակ ոչինչ չի հրապարակում իր էջում եւ ցույց չի տալիս իր անձնական կյանքը։ Նման դեպքում նրա համար միեւնույն պիտի լինի, թե դուք այդ լուսանկարները ձեր էջում տեղադրել եք, թե ոչ։ Բայց նրա արձագանքը ոչ մի դեպքում չպետք է կասկածելի ագրեսիվ լինի։

3. Դուք ճանաչու՞մ եք նրա ընտանիքը եւ ընկերներին

Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ նա չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։ Միեւնույն ժամանակ ծանոթանալով նրա ընկերների եւ ընտանիքի անդամների հետ՝ դուք կարող եք նրանց կողմից տարօրինակ վարք նկատել։ Փորձեք պարզել դրա պատճառը. միգուցե դուք բազմաթիվ նման կանանցից մեկն եք, եւ նրանք ուղղակի վարժվել են նման ծանոթություններին։

4. Նա ավելի շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ, քան ձե՞զ հետ

Հարաբերությունները միշտ առաջին տեղում են։ Եթե ընտրել ձեր եւ ընկերների միջեւ, ընտրությունը պետք է լինի ձեր օգտին։ Մեկ բան է, եթե դա հին ընկերների հազվադեպ հանդիպումներից է, բայց այլ բան է, եթե նա ժամանակ է անցկացնում միայն նրանց հետ, իսկ ձեզ մոտ է գալիս միայն գիշերելու։

5. Նա ժամերով չի՞ պատասխանում ձեր հաղորդագրությանը

Իրականում հաղորդագրությանը պատասխանելու համար մեկ րոպեից էլ քիր ժամանակ է պետք։ Այդ պատճառով, եթե նա անգամ սաստիկ զբաղված է, նա միշտ կարող է պատասխանել գոնե 2 բառով։ Եթե դա տեղի չի ունենում, մտածե՛ք։

6. Ձեր հարաբերությունները զարգանում են միայն անկողնու՞մ

Եթե նա զանգում է միայն այն ժամանակ, երբ ինտիմ հարաբերություններ է ուզում, ամեն բան խոսում է նրա փոխարեն։ Հույսեր մի՛ փայփայեք, մի՛ լսեք նրա քաղցր բառերն այն մասին, թե ինչպես եք դուք նրան գրգռում։ Նա ուղղակի ձեր մարմինն է ուզում, ոչինչ ավելին։

7. Միշտ դու՞ք եք նախաձեռնում խոսակցությունը

Եթե դուք եք առաջինը գրում կամ զանգում նրան, թողե՛ք նրան եւ փախե՛ք։ Եթե դուք իրոք կարեւոր եք նրա համար, նա նախաձեռնողականություն կցուցաբերի։

8. Նա ձեզ հետ հանդիպումները միշտ պլանավորում է վերջին պահի՞ն

Եթե նա չի ուզում նախապես պլանավորել ձեր ժամադրությունները, նա հավանաբար ուզում է բաց լինել մյուս տարբերակների համար։ Նա չի ուզում հանգստյան օրերը ձեզ հետ անցկացնել, քանի որ հանկարծ կարող է ինչ–որ ավելի հետաքրքիր մեկն արձագանքի նրա առաջարկին։

9. Նա երբեմն անհետանու՞մ է

Եթե դուք մի քանի օր կամ շաբաթ սպասում եք, թե երբ նա նորից կապի մեջ կլինի, դա սեր չէ։

10. նա հետաքրքրվու՞մ է ձեր կյանքով

Եթե այո, նա հարցեր կտա ձեզ ճանաչելու համար։ Նա կհիշի այն, ինչ դուք պատմում եք։

Եթե տղամարդն այդպիսին չէ, պետք չէ սպասել եւ փորձել նրան փոխել։ Նա դրան չարժի։ Դուք կգտնեք մեկին, ով կգնահատի ձեզ եւ իրական հետաքրքրություն կցուցաբերի ձեր նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․