Պատրաստում ենք Զատկի թագավորական կուլիչ

Այսօր zNews-ը կպատմի, թե ինչպես պատրաստենք Զատկի կուլիչներ։

Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչներն անմահական համեղ են, նուրբ և բուրավետ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 700 գրամ ալյուր
  • 300 մլ սերուցք (33%)
  • 100 գրամ կարագ
  • 4 ձվի դեղնուց
  • 150 գրամ շաքարավազ
  • 40 մլ կոնյակ
  • 150 գրամ չամիչ
  • 100 գրամ չրեղեն
  • 120 գրամ նուշի թերթիկներ
  • 7 գրամ չոր խմորիչ
  • 10 գրամ վանիլային շաքար
  • 0,5 թ․գ․ աղացած հիլ
  • 0,5 թ․գ․ դարչին
  • 1 պտղունց մշկընկույզ
  • 0,5 թ․գ․ շաֆրան
  • 0,5 թ․գ, աղ
  • Բուսայուղ՝ ամանին քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Սերուցքը մի թեթև տաքացրեք ջրային բաղնիքի վրա, լցրեք թասիկի մեջ, ավլեցարեք 1 ճ․գ․ շաքարավազ, մի պտղունց աղ, չոր խմորիչը ւ 2 ճ․գ․ մաղած ալյուր։ Լավ խառնեք ձեռքի հարիչով։

2. Ծածկեք թթխմորը սրբիչով և տաք տեղ դրեք 30-40 րոպեով։

3. Մինչ թթխմորը հասունանում է, չոր շաֆրանին ավելացրեք աղը և հավանգով լավ ծեծեք։ Կոնյակը տաքացրեք ջրային բաղնիքի վրա և լցրեք շաֆրանի վրա։ Թողեք այդպես թրմվի։

4. Չամիչի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք 20 րոպե, որ ուռչի, այնուհետև ջուրը թափեք, չամիչը թղթե անձեռոցիկով չորացրեք։

5. Չամիչը խառնեք մանր կտրատած ցուկատների հետ, ավելացրեք նուշի թերթիկները և մի քիչ ալյուր լցրեք վրան, որպեսզի հեշտ խառնվի խմորին։

6. Դեղնուցները հարեք մնացած շաքարավազի հետ, մինչև լավ փրփրեն։

7. Հիմա խմորը հունցելու ժամանակն է։ Խորը թասի մեջ լցրեք թթխմորը, ավելացրեք համեմունքները, կոնյակով շաֆրանը, վանիլային շաքարավազը և անընդհատ խառնելով ավելացրեք մնացած ալյուրը՝ մոտ 3 բաժակ (մաղած)։

8. Ալյուրն ամբողջն ավելացնելուց հետո ավելացրեք դեղնուցներն ու հալեցրած կարագը։ Մոտ քսան րոպե հունցեք խմորը։

9. Երբ խմորը էլաստիկ դառնա, ավելացրեք չրերն ու զուկատները։ Խմորն անընդհատ խառնեք, որպեսզի միջուկը հավասարաչափ բաշխվի։ Պատրաստի խմորը պետք է փափուկ լինի և չկպչի ձեռքերին։

10. Մեծ խորը թասին բուսայուղ քսեք, խմորը դրեք մեջը, ծածկեք սրբիչով և տաք տեղ դրեք 1-3 ժամ, նայած թե ինչ արագությամբ խմորը կբարձրանա։ Պատրաստի խմորը պետք է 2,5-3 անգամ ավելանա։

11. Խմորը լցրեք ձևամանների մեջ և նորից ծածկեք սրբիչով, այն խետք է 1,5-2 անգամ բարձրանա։

12. Երբ խմորը վերջնական բարձրանա, ձեռոցը տաքացրեք 180 աստիճան և դրեք թխվելու։ 20 րոպե հետո ստուգեք, եթե խմորի գագաթները շատ են կարմրում, ձևամանների վրա թրջած յուղաթուղթ փռեք։ Թխեք կուլիչները 35-45 րոպե։

13. Պատրաստի կուլիչները զարդարեք ջնարակով և գունավոր մանրակոնֆետներով ու ընկույզով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․