Հայկական իմաստություններ, որոնք կարող են կրթել ցանկացածին

Ինչպես գիտեք, zNews-ը ժամանակ առ ժամանակ անդրադառնում և Ձեզ է ներկայացնում տարբեր ժողովուրդների իմաստություններ։

Այսօր հերթը հայկական իմաստություններինն է։

1․Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում։

2․ Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։

3․ Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։

4․ Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։

5․ Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։

6․ Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։

7․ Կուժ ասում եմ, կուլա լսի։

8․ Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։

9․ Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է։

10․ Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի

11․ Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի

12․ Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

13․ Անճարը կուտի բանջար։

14․ Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։

15․ Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

16․ Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։

17․ Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա:

18․ Առաջ մտածիր, հետո խոսիր։

19․ Դուն քուն, բախտդ արթուն։

20․ Հեռվի զուռնի ձենը քաղցր է։

21․ Լույսը կբացվի, բարին հետը:

22․ Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:

23․ Առուն թռի, նոր հոպ ասա։

24․ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

25․ Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։

26․ Բախտը մի անգամ է այցելում։

27․ Շանը հետ ընկերացի, բայց մահակը ձեռքիցդ մի գցիր։

28․ Արևն ամպի տակ չի մնա։

29․ Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։

30․ Ջուրը գնում է, ավազը մնում է. Մարդը մեռնում է, հիշատակը մնում է։

31․ Աչքը աչքից կամաչի։

32․ Ջրի բերածը ջուրն էլ կտանի։

33․ Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

34․ Մոր մի օրհնանքը յոթ шնեծք կքանդի։

35․ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

36․ Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։

37․ Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

38․ Քաղցր լեզուն օձին բնից կհանի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)