10 ամենավատ երկրները՝ կին ծնվելու համար

Լիվանում և Մալթայում տղամարդը կարող է փախցնել կնոջը, ամուսնանալ նրա հետ և խուսափել առևանգման համար նախատեսված պատժից։

Իսրայելում կինը չի կարող բաժանվել ամուսնուց առանց վերջինիս համաձայնության։

Ռուսաստանում կանանց մինչև հիմա արգելվում է կատարել ծան աշխատանք կամ աշխատել թունավոր գործարաններում։

Սրանք բոլորը գործող օրենքներ են և պահպանվում են, չնայած 20 տարի առաջ 1995 թ-ին Չորրորդ համաշխարհային համաժողովի ընթացքում 189 երկիր ստորագրեց գենդերային հավասարության փաստաթղթի տակ։

Ո՞ր երկրում կարելի է բռնաբարել ամուսնացած կնոջը

Հնդկաստանում ակտիվ քննարկվում էր սեքսուալ բռնության հարցը, երբ ամբողջ աշխարհով տարածվեց 2012 թ.-ին ուսանողուհու խմբակային բռնաբարության և մահվան մասին լուրը։

Բայց 1 տարի անց երկրում այսպիսի օրենք հայտնվեց. «Ցանկացած սեռական հարաբերություն տղամարդու և կնոջ միջև, եթե կինը 15 տարեկանից բարձր է, չի համարվում բռնաբարություն»։ Այսպիսով, երկրում բռնաբարությունը մտցրեցին օրենքի դաշտ։

Նմանատիպ օրենք գործում է Սինգապուրում, որտեղ բռնաբարությունը համարվում է նորմալ երևույթ, եթե աղջիկը 13 տարեկանից բարձր է։ Բահամյան կղզիներում բռնաբարությունը չի համարվում այդպիսին, եթե կողմերն օրենքով ամուսնացած են, և աղջիկն ամենաքիչը 14 տարեկան է։

Ո՞ր երկրում է հնարավոր անպատիժ փախցնել կնոջը։

Մալթայում և Լիբանանում հանցագործությունը դադարում է համարվել այդպիսին, եթե հանցագործն ամուսնանում է զոհի հետ։ Օրինակ, եթե Մալթայում հանցագործը կնոջը փախցնելուց հետո ամուսնանում է նրա հետ, ապա ազատվում է պատասխանատվությունից։ Լիբանանում առևանգումը և բռնաբարությունը դադարում են համարվել այդպիսին կողմերի ամուսնության օրը։

Մինչդեռ երբ ապահարզանը եղել է ամուսնության առաջին 5 տարիների ընթացքում, դատական  հետապնդումը կարող է վերսկսվել։

Նման օրենքներ գործում էին նաև Կոստա Ռիկայում, Էթովպիայում, Պերուում և Ուգանդայում, որոնք շրջանառությունից դուրս եկան վերջին տասնամյակի ընթացքում։

Ո՞ր երկրներում է կնոջը ծեծելն օրինական։

Նիգերիայում տղամարդու դաժանությունը, ով դաստիարակում է իր կնոջը, համարվում է օրինական։ Բռնությունը նաև օրինական է, երբ ծնողները կամ ուսուցիչները պատժում են երեխաներին, կամ երբ տան տերը դաստիարակելու նպատակով բռնություն է կիրառում սպասավորների հանդեպ։

Ո՞ր երկրներում է կանանց արգելվում աշխատել

Չինաստանում կանանց արգելվում է աշխատել հանքերում, զբաղվել ծանր աշխատանքով կամ «այնպիսի աշխատանքով, որից կանայք պետք է խուսափեն»։ Մադագասկարում կանայք չեն կարող աշխատել գիշերը, եթե, իհարկե, դա ընտանեկան բիզնես չէ։

Ո՞ր երկրներում է թույլատրվում սպանել կնոջը դավաճանության համար։

Եթե ամուսինը դավաճանության պահին սպանում է կնոջը և սիրեկանին, ապա դա պատժվում է կալանքով։ Բայց օրենքում հստակ գրված չէ, թե ինչքան ժամանակով է կալանավորվում։ Մինչդեռ օրենքն ասում է, որ այդ պատիժն ավելի մեղմ է, քան անզգուշաբար հասցրած մարմնական վնասվածքը, որը դատապարտվում է 3-7 տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը