Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

Իմ ու հարսիս հարաբերությունները միշտ շատ լավ են եղել:

Երբ որդիս ամուսնացավ, նրանք ասացին, որ ուզում են առանձին ապրել, իսկ ես դեմ չեղա:

Քանի որ երիտասարդները վարձով էին ապրում, ես նրանց օգնում էի ամեն կերպ, որքան կարողանում էի:

Ամեն շաբաթ նրանց մի քանի տոպրակ սնունդ էի տանում, իմ հողամասի բանջարեղեններն ու իմ պատրաստած փակոցներն անպակաս էին նրանց տանից:

Երբ ծնվեց նրանց առաջնեկը, հանգստյան օրերին թոռնիկիս բերում էի ինձ մոտ, որպեսզի նրանք երկուսն էլի լիարժեք հանգստանան:

Շուտով կլրանա թոռնիկիս 2 տարեկանը, իսկ 3 ամիս առաջ իմացանք, որ հարսս հղի է, սակայն նրանք կասկածում են՝ ունենա՞լ երեխային, թե՞ ոչ, քանի որ դեռ չեն լուծել բնակարանի հարցը:

Ես պնդեցի, որ ծննդաբերի, և ասացի, որ կտեղափոխվեմ հողամասի փոքրիկ տունը, իսկ քաղաքի իմ բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, կնվիրեմ նրանց:

Բայց մի շաբաթ առաջ եղավ այնպիսի միջադեպ, որից հետո նույնիսկ տեսնել չեմ ուզում նրանց:

Իմ ծննդյան օրն էր, եկել էր որդուս ընտանիքը, իմ մտերիմ ընկերուհին և կոլեգաներիցս մի քանի հոգի:

Արդեն ուշ էր, հարսս ասաց, որ երեխայի քնելու ժամն է, և իրենք պետք է գնան:

Ես սկսեցի արագ-արագ տոպրակների մեջ սնունդ լցնել, որ տանեն իրենց հետ:

Հարսս հագցնում էր երեխայի շորերը, երբ հայտնաբերեց, որ հեռախոսը չի գտնում:

Վերցրեցի հեռախոսս, որ զանգեմ նրան:

Հարսս ասում էր, որ պետք չէ, հիմա կգտնի, բայց ես, միևնույնն է, զանգեցի:

Եվ գիտեք՝ ինչ, իմ զանգին նա դրել էր… շան հաչոց…

Արցունքները գնացին աչքերիցս… այսինքն, որդիս էլ գիտեր դրա մասին, բայց թույլ էր տվել, որ կինն ինձ այդպես ծաղրի:

Ես այնքան ամաչեցի հյուրերիս մոտ: Իսկ այսօր էլ զանգեց որդիս և այնպես խոսեց, կարծես ոչինչ չի եղել:

Ասաց, որ շինանյութ է գնել, որ անմիջապես տեղափոխվելուց հետո վերանորոգեն բնակարանը, իսկ ես պատասխանեցի, որ տունը նրանց չեմ տալիս:

Որքան էլ սիրեմ որդուս և թոռներիս, ես բեք չեմ կորցնի ինքնասիրությունս:

Եթե նրանք կարող էին ծաղրել ինձ, թող ինքնուրույն էլ զբաղվեն իրենց տան հարցերով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ