Տեսախցիկները ֆիքսել են Հովհաննես Քամարյանի սպանության պահը (Video)

Մոսկվայի Կոմսոմոլսկայա պողոտայում անհայտ անձը սպանել է մի տղամարդու: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ սպանության փաստով:

Սպանվածը 62-ամյա գործարար Հովհաննես Քամարյանն է, նա խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության սեփականատեր է:

Քամարյանի ուղղությամբ կրակել են, երբ նա աղջկա հետ դուրս է եկել «Սեյջի» ռեստորանից: Անհայտ անձը կրակել է Քամարյանի մեջքին և գլխին, ինչից հետո նկարել է սպանվածին բջջային հեռախոսով և դիմել փախուստի: РЕН ТВ-ի տվյալներով, ենթադրյալ հանցագործը 25 տարեկան է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ սպանվածի նկատմամբ Հայաստանում հայտարարվել էր հետախուզում: Նրան որոնում էին սպանություն նախապատրաստելու համար, նշում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի (սպանություն) և 222-րդ հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:

Դեպքի վայր է մեկնել ՔԿ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Ստրիժովը:

Քննությունը նաև գտնվում է Մոսկվայի դատախազության վերահսկողության տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․