Կենդանակերպի ո՞ր նշաններն են ամենաամուր զույգերը կազմում

Ըստ աստղաբանների՝ կենդանակերպի որ նշաններն են ամենաամուր զույգերը կազմում։

1. Խոյ (21.03-19.04) և Կշեռք (23.09-22.10)

Խոյերն ի ծնե առաջնորդներ են։ Նրանք բավական ագրեսիվ են։ Կշեռքները, ընդհակառակը, ավելի նուրբ և հաճելի մարդիկ են, որոնք միշտ փորձում են շրջապատում բոլորին գոհացնել։ Նման զույգի սերը բավական դինամիկ բնույթ է կրում։ Կշեռքը ցանկացած պահի պատրաստ է ենթարկվել Խոյին։ Նրանք հրաշալի կերպով լրացնում են միմյանց, ինչը խոսում է նրանց համատեղելիության մասին։

2. Ցուլ (20.04-21.05) և Կույս (23.08-22.09)

Ասում են, որ հակապատկերները ձգում են միմյանց, սակայն դա միշտ չէ, որ կարելի է հաջող հարաբերությունների կատարյալ բանաձև անվանել։ Օրինակ՝ Ցուլն ու Կույսն իրոք լավ զույգ են կազմում, չնայած որ բնավորություններով նման են իրար։ Նրանք ագրեսիվ և կրքոտ են ամեն ինչում, ինչ վերաբերում է նրանց համոզմունքներին։ Նրանք կարող են շատ վիճել իրար հետ, բայց դա նորմալ է։ Նրանք երկուսն էլ անկանխատեսելի չեն, և դա էլ պատճառներից մեկն է, որ այդքան համապատասխան են միմյանց։

3. Երկվորյակներ (22.05-21.06) և Աղեղնավոր (23.11-21.12)

Եվս մի զույգ, որոնք, բնավորությամբ իրար նման լինելով, կարողանում են ընդհանուր լեզու գտնել։ Նրանք սիրում են բազմազանություն և տանել չեն կարողանում կանխատեսելիությունը։ Այս երկու նշանների միությունը հետաքրքիր և հրապուրիչ սիրո պատմություն է իրենից ներկայացնում։

4. Խեցգետին (22.06-22.07) և Ցուլ (20.04-21.05)

Իրենց բնույթով Խեցգետինները շատ հոգատար են։ Նրանք զգայուն հոգի ունեն, իսկ նրանց սիրտը լի է սիրով։ Նրանք միշտ պատրաստ են օգնել մտերիմներին, բաց են իրենց զգացմունքներում և իրենց կողքին ուժեղ անհատականություն են ուզում տեսնել, իսկ Ցուլը հենց այդպիսին է։ Բոլոր Ցուլերը շատ ուժեղ են։ Նրանք կարողանում են բավարարել Խեցգետնի զգայական պահանջներն ու ակնկալիքները։ Բացի այդ՝ նրանք հավատարիմ և հուսալի են, այդ պատճառով էլ համապատասխանում են փխրուն և զգացմունքային Խեցգետնին։

5. Առյուծ (23.07-22.08) և Խոյ (21.03-19.04)

Առյուծներն ինքնավստահ անհատներ են, որոնց կողքին շատերն են ցանկանում լինել, սակայն մեծամիտ և իրենց վրա կենտրոնացած Առյուծների հետ դժվար է լինում երկար հարաբերություններ պահպանելը։ Եվ այդ ժամանակ հայտնվում է Խոյը։ Սա կենդանակերպի շատ կրքոտ նշաններից է, այդ պատճառով էլ հրաշալի կերպով համապատասխանում է Առյուծին։ Խոյը հաճույքով ի ցույց է դնում իր զգացմունքները, իսկ Առյուծին դա դուր է գալիս։

6. Կույս (23.08-22.09) և Կարիճ (23.10-22.11)

Կույսը պերֆեկցիոնիստների նշանն է։ Նրանք սիրում են ճշգրտություն և կազմակերպվածություն։ Կույսի կազմակերպվածությունը հրաշալի գործիք է Կարիճի անկանխատեսելիությունը զսպելու համար։ Սա իդեալական օրինակ է, երբ հակապատկերներն իրոք իրար ձգում են։

7. Այծեղջյուր (22.12-20.01) և Կույս (23.08-22.09)

Այծեղջյուրներն ամենակազմակերպված և աշխատասեր մարդկանցից են։ Հենց Այծեղջյուրի հուսալիությունն է նրան կատարյալ զուգընկեր դարձնում Կույսի համար։ Այս երկու համաստեղությունները միանման լրջորեն են վերաբերվում ռոմանտիկ հարաբերություններին և կյանքին ընդհանրապես։ Նրանց հավասարակշռվածության շնորհիվ նրանք միասին կարողանում են ամեն բանի հասնել։ Այծեղջյուրն ու Կույսը հրաշալի են լուծում իրենց խնդիրները և հազվադեպ են բաժանվում իրարից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ