Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել:

Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Դիտարկենք կենդանակերպի 5 ամենախորամանկ նշանները, որոնք հակված են շրջանառել տարբեր գործիքակազմ։

Աղեղնավոր

Աղեղնավորին կարելի է անվանել Կենդանակերպի ամենախորամանկ նշանը։ Նա ցանկանում է առաջատար դիրք զբաղեցնել, բայց, միևնույն ժամանակ, իր ուզածին ոչ միշտ է հասնում ազնիվ կամ օրինական մեթոդներով։ Աղեղնավորը նպատակասլաց է, ով կարողանում է խաբել ընկերոջը կամ գործընկերոջը՝ նպատակին ավելի արագ հասնելու համար։ Եթե դուք աշխատում եք նրա դեմ, ապա պատրաստվեք հարձակման ձեր հեղինակության վրա։ Այո, Աղեղնավորը չի հապաղի, որ ձեր մասին տհաճ խոսակցություն տարածվի։

Ցուլ

Եթե դուք չեք ցանկանում հայտնվել Ցուլի նշանառության տակ, ապա ավելի լավ է չխանգարեք նրա ծրագրերին։ Հակառակ դեպքում ձեր անունը կգրվի չարակամների ցուցակում և կսկսվի վրեժխնդրությունը։ Սա խելացի և մտավոր զարգացած անձնավորություն է, ով գիտի, թե ինչպես խորամանկության օգնությամբ առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: Ցուլը հասկանում է, որ դա, այդքան էլ ճիշտ չէ և փորձում է իրեն զսպել սիրելիների հետ հարաբերություններում։ Բայց մրցակցային միջավայրում նա օգտագործում է բոլոր հաղթաթղթերը, թեկուզ՝ ոչ ազնիվ։

Ջրհոս

Մեր առջև գաղտնի և առեղծվածային մարդ է: Ջրհոսները թվում են բաց, շփվող և հետաքրքրված ձեր կյանքի բոլոր ասպարեզներով: Նրանց գերազանց հիշողությունը թույլ է տալիս հիշել բոլոր մանրամասները: Բացի այդ, նրանք աներևակայելի ընկերասեր են և գիտեն, թե ինչպես ուշադրություն հրավիրել իրենց վրա: Բայց երբեք չես իմանա, թե իրականում ինչ են նրանք մտածում: Ջրհոսը հիանալի ստրատեգ և մանիպուլյատոր է, ով գիտի ձեր թույլ կողմերը և չի վարանում ճնշում գործադրել դրանց վրա՝ նպատակին հասնելու համար։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կարելի է անվանել խառնակիչներ, ովքեր կարող են խաբել ու խորամանկել՝ իրավիճակն իրենց օգտին շրջելու համար։ Բայց նրանք դա անում են պարզապես մի փոքր անշնորհք, ուստի հաճախ խրվում են սեփական ստերի մեջ: Բայց, նույնիսկ, եթե փաստերով բացահայտեք Ձկների դեմքը, նրանք, միևնույն է, դեռ կշարունակեն համառել և նոր արդարացումներ փնտրել:

Կշեռք

Սա հերթական մանիպուլյատորն է, որն իր բնածին հմտություններն օգտագործում է միայն անհրաժեշտության դեպքում: Մեր առջև հիանալի հռետոր է, ով ցանկության դեպքում հեշտությամբ կհաղթի ձեզ բանավեճի մեջ և կստիպի կասկածել նույնիսկ իրական փաստերին: Կշեռքները կարող են երևալ աներևակայելի համոզիչ և խելամիտ, ինչը թույլ է տալիս նրանց կերակրել ձեզ ցանկացած անհեթեթությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից
Ինչպե՞ս հետևել ջուր խմելու ռեժիմին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը
Թեստ․ Լա՞վ գիտես հայերեն ուղղագրություն, դե փորձի՛ր մեզ հետ ստուգել գիտելիքներդ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Ահա այն սնունդը, որն առաջացնում է ագրեսիվ քաղցկեղ
Թեստ․ Գտի՛ր բառի նշանակությունը
Փորկապությունը կապված է երիկամների հիվանդությունների հետ. այս հին մեթոդը կօգնի լավացնել մարսողություն

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«8 տարեկան էի, երբ մայրս չկար, մորական տատիկիս խորհրդով հայրս նորից է ամուսնացել». Գրիգոր Դանիելյան
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ինչպես պատասխանել, երբ ձեզ վիրավորում են
Թեստ․ Գտեք այն կատվին, որը տարբերվում է մնացածից
«Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան (Photo)
5 մթերք, որոնք երեխաներին ավելի խելացի են դարձնում
Դեմքով ճանաչեք էս սրիկային… Մարիամ Ադամյանը լուսանկար է հրապարակել (Photo)
Ինչպե՞ս է գրասենյակային աշխատանքը ազդում նյութափոխանակության վրա
Թեստ՝ ամենաուշադիրների համար․ Ո՞ր խոզուկն է տարբերվում մնացածից