Ալեն Դելոնի հանճարեղ ձևակերպումը․ այն անհնար է կարդալ առանց հուզվելու

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում կարող է վրա հասնել այնպիսի պահ, երբ մենք հասկանանք, որ հեռանալու ժամանակն է:

Եվ ճիշտ կլինի, եթե մենք հեռանանք ժամանակին:

Բայց ինչպե՞ս հասկանալ՝ երբ է այդ ժամանակը:

Համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնն այս առնչությամբ հանճարեղ ձևակերպում ունի:

• Ես սիրում եմ սեղանից վեր կենալ, երբ դրա վրայից դեռ ափսեները հավաքված չեն:

• Ժամանակին ասածը վաղ կամ հապշտապ հեռանալը չէ: Բայց պետք չէ այնքան ուշ հեռանալ, երբ մնալն անիմաստ է ու նույնիսկ՝ ստորացուցիչ:

Եվ այսպես, հեռանալ պետք է՝

1. Երբ իրավիճակը պարզ է: Երբ ձեզ համար պարզ է իրերի դրությունը: Երբ պարզ է՝ մարդն ինչպես է ձեզ վերաբերվում: Երբ պարզ է՝ ինչ է պատրաստ անել ձեզ համար և ինչ պատրաստ չէ: Պետք է հեռանալ, երբ արդեն բավականաչափ փաստեր են հավաքված:

2. Պետք է հեռանալ, երբ պարզ է մարդու դիրքորոշումը: Նա ձեզ հստակ ու հասկանալի ասել է, թե ինչ վերաբերմունք ունի ձեր նկատմամբ, ինչ պլաններ ունի ձեր վերաբերյալ:

Հաճախ մեզ ուղիղ տեքստով բավականին խիստ ու կոպիտ բաներ են ասում, բայց մենք համառորեն անգամ դրա մեջ ենք փորձում դրական իմաստ որոնել: Որոնում ենք մի բան, որից մեր հույսը կարող է կառչել:

3. Պետք է հեռանալ, երբ տվյալ մարդու հետ ձեզ կապող, միավորող ոչինչ այլևս չկա: Չկա ընդհանուր ներկա, իսկ պլաններում՝ ընդհանուր ապագա:
Եվ ի՞նչ տարբերություն, թե որքան հստակ ու բաց տեքստով է մարդն այդ մասին ասում, եթե ձեզ համար ամեն բան առանց դրա էլ պարզ է, եթե իր գործողություններով կամ անգործությամբ նա շատ բան է հասկացրել:

4. Պետք է հեռանալ, քանի դեռ ձեզ կոպիտ ձևով չեն խնդրել դա անել:

Ամեն ինչ արդեն կերել եք, ճաշը կամ ընթրիքն ավարտված են: Շուտով կսկսեն սեղանը հավաքել: Մի՞թե սպասում եք, որ ձեզ ուղղակիորեն կխնդրեն հեռանալ, կամ տարատեսակ ակնարկներով կհասկացնեն՝ ժամանակն է, որ վեր կենաք:

Եթե ձեզ համար ամեն ինչ պարզ է, եթե դուք արել եք ամեն բան, ինչը անհրաժեշտ եք համարում այդ հարաբերությունները պահպանելու համար, բայց, միևնույն է, արդյունք չկա, ուրեմն ժամանակն է գնալ այլ տեղ:

Շնորհակալություն հայտնեք ամեն ինչի համար ու հեռացեք: Գնացեք այնտեղ, ուր ձեզ սպասում են, ուր ձեր կարիքն ունեն և ուր ձեզ ուրախ են տեսնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ