Կարմայի հորոսկոպ. ո՞վ եք դուք եղել նախորդ կյանքում՝ ըստ ձեր ծննդյան թվի

Ո՞վ եք դուք եղել նախորդ կյանքում։

Սա հասկանալու համար բավական է իմանալ ձեր ծննդյան ամսաթիվը։

Կարմայի աստղաբանությունը շատ զարմանալի գիտություն է, որը մեզ պատմում է ոչ միայն հոգու նախկին վերամարմնավորումների մասին, այլև ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ առաքելությամբ ենք հիմա գտնվում երկրի վրա։

28.01.1949 թ. – 17.08.1950 թ.

09.09.1967 թ. – 29.03.1969 թ.

20.04.1986 թ. – 08.11.1987թ.

Նախորդ կյանքում դուք էսթետ եք եղել և բավական տաղանդավոր ու հայտնի մարդ։ Դուք ձգտել եք շքեղության, չնայած հարուստ չեք եղել, որպեսզի ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք։ Դուք ընտանիք եք ունեցել, բայց հավատարիմ չեք եղել։

Կարմայի սխալները չկրկնելու համար մի շտապեք ամուսնանալ, քանի դեռ չեք հանդիպել նրան, ում կսիրեք ողջ հոգով։

19.02.1966 թ. – 09.09.1967թ.

01.10.1984 թ.– 20.04.1986թ.

25.05.2003 թ. – 30.11.2004թ.

Նախորդ կյանքում դուք աչքի եք ընկել դաժան, ավտորիտար բնաավորությամբ, որի պատճառով տառապել են ձեր շրջապատի մարդիկ։ Դուք մարդկանց ճակատագրեր եք խեղել՝ մտածելով միայն ձեր նպատակներին հասնելու մասին։
Ներկա կյանքում դու վերականգնվելու հնարավորություն ունեք։ Փորձեք հոգևոր հանգստություն ձեռք բերել և աշխարհի հետ ներդաշնակության մեջ ապրել։

22.12.1945թ. – 11.07.1947թ.

02.08.1964թ. – 19.02.1966թ.

14.03.1983թ. – 01.10.1984թ.

Նախորդ կյանքում դուք բավական հայտնի և հարգված դեմք եք եղել։ Շրջապատը հաշվի է նստել ձեր կարծիքի հետ և ենթարկվել է ձեր հրամաններին։ Հիմա ժամանակն է հատուցման։ Օգնեք նրանց, ովքեր տառապում են իշխանավորների անարդարություններից, և հոգևոր հանգստություն կստանաք։

13.01.1963թ.– 02.08.1964թ.

25.08.1981թ.–14.03.1983թ.

05.04.2000թ.–24.10.2001թ.

Կյանքի ընթացքում դուք փորձել եք հաջողության հասնել և վայելել իշխանությունը, սակայն ինչ–որ բան մշտապես պակաս է եղել՝ աջակցություն, գիտելիք, խորամանկություն։ Հակառակ սեռի հետ հարաբերությունները նույնպես հաջող չեն դասավորվել։ Ձեզ միշտ դժվար է եղել լիովին անկեղծ լինել ձեր սիրելիի հետ։

Ներկայիս կյանքը տրված է, որպեսզի ավելի լավ դրսևորեք ձեզ։ Ընտանիք կազմեք և ձեզ ապահով զգացեք ձեր ընտանիքում։

26.06.1961թ. – 13.01.1963թ.

05.02.1980թ. – 25.08.1981թ.

17.10.1998թ. – 05.04.2000թ.

Ձեր կարծիքը միշտ տարբերվել է մեծամասնության կարծիքից, դուք ազատության կարիք եք միշտ ունեցել, այդ պատճառով էլ ինչ-որ մի պահի դադարել եք ձեզ հասարակության մի մասը համարել։ Միգուցե այդ պատճառով սիրային հարաբերությունները ձեզ մոտ չեն ստացվել։ Դուք տաղանդավոր եք, և ձեր գաղափարները կարող են մեծ օգուտ բերել հասարակությանը։ Կյանքի կոչեք դրանք՝ ի բարօրություն շրջապատի։

07.12.1959թ. – 26.06.1961 թ.

19.07.1978 թ. – 05.02.1980թ.

27.02.1997թ. – 17.09.1998թ.

Նախորդ կյանքում դուք մեծ բարձունքների չեք հասել, քանի որ բավարար համառություն չունեիք։ Լինելով խելացի և գործունյա՝ դուք, ամեն դեպքում, ուրիշների ազդեցության տակ էիք գտնվում և նրանց կամքն էիք կատարում։ Այս կյանքում դուք պետք է ձեզ հավաքեք և դադարեք ծուլանալ։

20.05.1958թ. – 07.12.1959 թ.

29.12.1976 թ. – 19.07.1978թ.

11.08.1995թ. – 27.02.1997թ.

Նախորդ կյանքում դուք մեկուսացված եք ապրել, ինքներդ ձեր մտքերի մեջ խորացած։ Հնարավոր է, որ դուք բարդ գիտական աշխատանքով եք զբաղվել, որը լուրջ ազդեցություն է ունեցել ձեր անձնական կյանքի վրա։ Սիրելիի հետ հարաբերությունները չեն ստացվել կրկին զբաղվածության և տարվածության պատճառով։ Ժամանակն է, որ ազատություն տաք ձեր զգացմունքներին։ Միայն ապրելով սիրո և ներդաշնակության մեջ՝ դուք կկարողանաք գործել և կիսվել ձեր հարուստ փորձով։

30.11.1956թ. – 20.05.1958թ.

12.06.1975թ. – 29.12.1976թ.

21.01.1994թ. – 11.08.1995թ.

Դուք հարմարավետ կյանք եք ունեցել, որտեղ տեղ չի եղել տառապանքին և ծանր փորձություններին։ Դուք նաև վատ սովորություններ եք ունեցել։ Ընդհանուր առմամբ, ձեր կյանքը ձեզ բավարարել է, և դուք ոչ մի բանից ձեզ չեք զրկել։ Ներկայիս կյանքը պահանջում է, որ դուք փոխվեք և զարգանաք, և դա ձեզ շատ դժվար է տրվելու։ Դուք պետք այդ ամենի համար ուժ գտնեք և առաջ գնաք։

13.04.1955թ. – 30.10.1956թ.

22.11.1973թ. – 12.06.1975թ.

04.07.1992թ. – 21.01.1994թ.

Ձեր նախորդ կյանքում դուք թեթևամիտ և անպատասախանատու եք եղել։ Դուք մեկ օրվա համար եք ապրել, և ձեզ համար կարևորը ձեր անձնական ազատությունն ու անկախությունն է եղել։ Ներկայիս կյանքը տրված է ձեզ, որպեսզի դադարեք փախչել պատասխանատվությունից և գտնեք ձեր կյանքի գլխավոր նպատակը։

23.10.1953թ. – 13.04.1955թ.

04.05.1972թ. – 22.11.1973թ.

15.12.1990թ. – 04.07.1992թ.

Նախորդ կյանքում դուք ձեր ընտանիքի պաշտպանության ներքո եք մշտապես թաքնվել։ Ցանկացած հարց ձեր փոխարեն նրանք են լուծել։ Չի բացառվում, որ այս կյանքում դուք բացարձակ միայնակ եք, քանի որ հիմա դուք պետք է ձեր մեջ պատասխանատվության զգացողություն դաստիարակեք։

06.03.1952 թ. – 23.10.1953թ.

16.10.1970թ.– 04.05.1972 թ.

28.05.1989 թ. – 15.12.1990թ.

Նախկին կյանքում դուք եսասեր եք եղել և ձեզ բոլորից վեր եք դասել ու վերևից եք նայել բոլոր նրանց, ովքեր ձեր կարգավիճակին չեն համապատասխանել։
Ներկայիս կյանքում դուք պետք է մոռանաք եսասիրության մասին և շատ դժվարությունների միջով անցնեք, որպեսզի հասկանաք, որ իսկական կյանքը ոչ թե հարստությունն ու դղյակներն են, այլ սերը, ընկերությունն ու հավատարմությունը։

17.09.1950թ. – 06.03.1952թ.

29.0.1969թ. – 16.10.1970թ.

08.11.1988թ. – 28.05.1989թ.

Նախորդ կյանքում դուք նպատակասլաց մարդ եք եղել, շրջապատի նկատմամբ դուք դաժան եք եղել և միշտ համոզված եք եղել ձեր ճշմարտացիության մեջ։ Դուք ակտիվ և միևնույն ժամանակ շատ դժբախտ մարդ եք եղել։ Ներկա կյանքում դուք պետք է հրաժարվեք մատերիալիզմից և սովորեք լսել սեփական սրտին։ Միայն երբ սերը բույն դնի ձեր սրտում, դուք կփոխվեք և ավելի լավ մարդ կդառնաք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Ինչո՞ւ ամերիկյան տներում չկան լվացքի մեքենաներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենային պետք է զիջի դեղին մեքենայի վարորդը
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը