Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը

Վահանաձեւ գեղձը սիմետրիկ օրգան է, որը բաղկացած է երկու բլթերից եւ նեղոցից։

Նորմալ վիճակում վահանաձեւ գեղձի զանգվածը 20-65 գրամ է, իսկ մասերի չափը կախված է սեռատարիքային առանձնահատկություններից։

Դեռահասների վահանաձեւ գեղձը կարող է մեծանալ, իսկ տարեց մարդկանց մոտ, ընդհակառակը, փոքրանալ։

Վահանաձեւ գեղձն իր չափերը կարող է փոխել նաեւ հղիության ժամանակ, բայց ծննդաբերությունից 6-12 ամիս հետո ամեն բան վերադառնում է նորմին՝ առանց որեւէ բուժման։

Մեր վահանաձեւ գեղձը իսկապես «չի սիրում» որոշ բաներ, «Доктор Питер»-ին ասել է թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը։ Դրանց մի մասը ձեզ կարող է միանգամայն անվնաս թվալ։

Երբ պարփակվում եք ինքներդ ձեր մեջ, անհարմարություններ կրում, ընդունում այն ամենը, ինչը կցանկանայիք մերժել, ապա դա էլ հենց հույզերը զսպելն է։ Նեգատիվը վատ է անդրադառնում նյարդային համակարգի, օրգանների աշխատանքի վրա, այդ ժամանակ տուժում է նաեւ վահանաձեւ գեղձը։

Կալորիաների անբավարարությունը եւ երկարատեւ քաղցելը քայքայում են մեր օրգանիզմը։

Լիարժեք քնի երկարատեւ բացակայությունը խախտում է հիպոթալամուս-հիպոֆիզ-վահանաձեւ գեղձ առանցքը։ Նվազում են վահանաձեւ գեղձի հորմոնների (ТТГ) սեկրեցիան, վահանաձեւ գեղձի ստիմուլյացիան, այսինքն՝ խիստ տուժում է կենտրոնական մեխանիզմը, որը կարգավորում է օրգանի աշխատանքը։ Լիարժեք քունը պետք է առնվազն 7-8 ժամ տեւի, սկսվի եւ ավարտվի տարբեր օրերին։

Յոդի, սելենի, ցինկի, երկաթի եւ մագնիումի պակասը հատկապես վտանգավոր է վահանաձեւ գեղձի համար։ Դրանք հիմնական հանքային նյութերն են, որոնք մասնակցում են այդ հորմոնների առաջացմանը, իսկ դրանց հավասարակշռությունից ուղղակիորեն կախված է վահանաձեւ գեղձի աշխատանքի որակը։

Վտանգավոր է նաեւ սպիտակուցի անբավարարությունը. դրանից են բաղկացած հորմոններն ու ֆերմենտները, որոնք մասնակցում են անհրաժեշտ նյութերի սինթեզին։

«Վահանաձեւ գեղձը չի սիրում սառնություն, ցեխաջուր, արեւի բացակայություն, որովհետեւ այդ ժամանակ նա ստիպված է ավելի ջանադրաբար աշխատել, որպեսզի կարողանա բարձր պահել ձեր տրամադրությունը»,- նշել է պրոֆեսորը։

Օրգանը լավ վիճակում պահելու համար ջանացեք ավելի շատ զբոսնել մաքուր օդում, հատկապես տաք եւ արեւային եղանակին, խորհուրդ է տվել մասնագետը։

Պահածոները, կիսաֆաբրիկատները, ֆասթֆուդը, պարզ ածխաջրեր, շաքար, գլյուտեն, կոֆեին պարունակող մթերքները կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել օրգանիզմում, որոնց մի մասի պատճառով կարող եք արագ քաշ հավաքել եւ մշտապես հոգնածություն զգալ։ Ուստի, հետեւեք ձեր սննդաբաժնին, ասել է պրոֆեսորը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք