Մոր հուզիչ նամակը որդուն. այս նամակը բոլոր զավակներին է ուղղված

Ծնողները երկրի վրա մեր պահապան հրեշտակներն են:

Սակայն երբ նրանք ծերանում են, մենք պարտավոր ենք նրանց օգնականները դառնալ:

Հաճախ մեր համբերությունը պարզապես չի հերիքում տարեց ծնողների հետ, այդ իսկ պատճառով մի կին իր որդուն կարևոր խնդրանքով է դիմել:

Այս նամակն անտարբեր չի թողնի ոչ ոքի:

«Իմ սիրելի՛ որդի,

Ես այս նամակը գրում եմ ամենայն անկեղծությամբ և ազնիվ մտադրություններով: Գրում եմ, քանի որ սիրում եմ քեզ և ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես:

Եվ ես ցանկանում եմ խնդրել քեզ ինձ ըմբռնումով մոտենալ, երբ ես ծերանամ: Դու պետք է գիտակցես, որ մարդու կյանքի ցիկլը որոշակի է՝ մանկություն, դեռահասություն, երիտասարդություն, հասունություն և ծերություն: Ծերության տարիներին մենք կրկին երեխաներ ենք դառնում:

Ես նույն պատմությունները պատմելու եմ 100 անգամ, լավ չեմ լսելու, մոռացկոտ եմ դառնալու: Հանդուրժող կլինես և չբարկանաս ինձ վրա: Ես դա չարությամբ չեմ անելու: Միակ բանը, որ ցանկանում եմ, այդ տարիներին քեզ հետ ժամանակա անցկացնելն է:

Ես ցանկանալու եմ ուտել այն, ինչն ինձ հակացուցված է: Կփորձես ինձ բացատրել այնպես, ինչպես ես եմ բացատրել քեզ, երբ փոքրիկ էիր:

Ես գլուխ չեմ հանելու ժամանակակից տեխնոլոգիաներից: Չծիծաղես ինձ վրա, այլ համբերատարություն կցուցաբերես:

Ես չեմ կարողանալու ինքնուրույն կանգնել կամ նստել: Խնդրում եմ քեզ, որդի՛ս, կօգնես ինձ այդ պահերին: Ես չեմ ցանկանա քեզ համար բեռ դառնալ:

Հիշի՛ր, ես մի ժամանակ քեզ սովորեցրել եմ քայլել, խոսել: Եղել եմ այն մարդը, ով գրկել է քեզ, փայփայել ու հոգ տարել քո մասին: Ես ամենն արել եմ լիարժեք սիրով ու համբերատարությամբ: Ես մեծացել և սովորել եմ քեզ հետ միասին:

Խնդրում եմ, երբ ծերանամ, համբերություն կցուցաբերես և կփորձես հասկանալ ինձ, վերաբերվել ամեն ինչին հումորով ու սիրով: Թող որ միասին վայելենք բոլոր երջանիկ պահերը, ուրախանանք, գրկախառնվենք, ցույց տանք մեր ողջ սերը:

Այժմ և միշտ հիշի՛ր. ես սիրում եմ քեզ, ի՛մ որդի»:

Գնահատե՛ք ծնողներին, քանի դեռ նրանք կենդանի են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․