Հարաբերություններ ամուսնալուծված տղամարդու հետ

Նա եղել է այնտեղ: Նա ապրել է նավաբեկության հետեւանքները եւ եթե քեզ հետ է, ախտորոշումը միանշանակ է. նա այն մարդկանցից չէ, ովքեր վախենում են պարտականություններից եւ հարաբերություններից: Քո տղամարդը նոր նավ է կառուցել եւ դրա համար անձնակազմ է հավաքում: Գիտի, որ ճանապարհին կարող է դժվար լինել, բայց հավատում է, որ նոր նավն ավելի ամուր է, քան նախորդը:

Այսպես. մի քանի տիպական սխալ, որ թույլ են տալիս կանայք ամուսնալուծված տղամարդու հետ հարաբերություններում:

Սխալ №1. Սողոսկել հոգին

Եթե հարցնեք  «Ինչու ես ամուսնալուծվել», հոգեբանորեն պատրաստ եղեք դեպքերի զարգացման երկու հիմնական տարբերակի: Տղամարդը կարող է լռել, իբր չի լսել ձեր հարցը, իսկ կարող է, ընդհակառակը, մի 2-3 ժամ ծավալվել այդ թեմայով: Եվ մեկ, եւ մյուս դեպքում նա մինչեւ հիմա չի հաղթահարել հոգեբանական տրավման, որ նրան հասցրել է ամուսնալուծությունը, չի հարմարվել ստեղծված իրավիճակին: Տագնապալի ազդանշան են համարվում մշտական զրույցները ամուսնալուծության թեմայով  (նրա նախաձեռնությամբ). դրանք այն մասին են վկայում, որ տղամարդը պատրաստ չէ հարաբերություններ կառուցելու, ինչպես նաեւ ցանկություն չունի օգնելու առաջին ամուսնությունից սեփական երեխաներին. կնոջից կարելի է բաժանվել, երեխաներից` երբեք:

Ինչ անել. եթե ձեզ շատ են անհրաժեշտ մանրամասներ, դիմեք   «անկախ» փորձագետներին` նրա ընկերներին, գործընկերներին, ընկերուհիներին   (եթե այդպիսիք կան) կամ էլ ազգականներին: Որքան շատ տարբերակ ունենաք, այնքան լավ:

Սխալ  №2. Համարել, որ դուք նրա կյանքում միակն եք

Աշխարհում չկան ամուսնացած տղամարդիկ, չհաշված նրանք, ում սիրո ֆիզիկական կողմն արդեն չի հետաքրքրում, որոնք մի կնոջը (նախկին կնոջը) փոխարինեն մեկ ուրիշով: Սովորաբար այդ սեքս-ցուցակն էականորեն ավելի երկար է երկու պատճառով: Նախ` բազմազանության պահանջ կա. գուցե ավելի բուռն խառնվածքով կնոջ հանդիպի, կամ` ավելի երկար ոտքերով: Երկրորդը`  «դատարկությունը» սրտում «լցվում է» ամենատարբեր միջոցներով` հանդիպում մեկ այս մեկի հետ, մեկ` մյուսի, մեկ` երրորդի, գլխավորը` մենակ չմնալը այդ միջոցներից մեկն է:

Ինչ անել. պատրանքներ չունենալ, իսկ ավելի լավ է` չշտապել նրա հետ անկողին մտնել: Մեկ ու կես- երկու տարի անց նրա անկողնում սիրուհիների թիվը նվազագույնի կհասնի:

Սխալ №3. Ժիլետ աշխատել

Ամուսնությունից անմիջապես հետո տղամարդը խնդիրների մի ամբողջ կույտ ունի. վիճակագրությունը պնդում է, որ նման տղամարդը առողջական ավելի շատ խնդիրներ ունի (եւ սրտի, եւ լյարդի), նա հակված է ընկնելու հետամուսնալուծական դեպրեսիայի մեջ: Սկզբում «ամուրուն» միայն մի բան է պետք ` խղճահարություն եւ սփոփանք: Նա անպայման կփնտրի դա. պետք է շտապել նրան  «բարոյական» հենակ տրամադրել: Որպես կանոն, տղամարդիկ չեն ամուսնանում այն կանանց հետո, որոնց հետ հանդիպում են ամուսնալուծությունից անմիջապես հետո: Հենց որ դու կատարեք   «սփոփողի» ձեր դերը, նա կլքի ձեզ: Կամ դուք նրա աչքում աստիճանաբար կվերածվեք  «կիսաշրջազգեստով լավագույն ընկերոջ», եւ նա ձեզ մոտ կվազի` պատմելու իր խնդիրները եւ հավանաբար այդ ցուցակում կլինեն նաեւ որոշակի պարտություններ սիրային ճակատում:

Ինչ անել. նրա գիտակցությանը հասցնել, որ ավելի լավ է բողոքել մայրիկին կամ ընկերներին կամ էլ նախկին զոքանչին: Ձեզ համար դա ավելորդ տեղեկատվություն է:

Սխալ №4. Նրա վրա խաչ քաշել կամ էլ բոլոր հույսերը նրա հետ կապել

Տղամարդկանց 65 տոկոսն առաջիկա հինգ տարում երկրորդ անգամ ամուսնանում է, միաժամանակ ճնշող մեծամասնությունը չի ափսոսում ամուսնալուծության համար, բայց համոզված է, որ առաջին կինն ավելի լավն էր:

Եվս 15 տոկոսն ամուսնանում է ամուսնալուծությունից հետո հինգ-տասը տարվա ընթացքում: Մնացած  20 տոկոսը նոր ընտանիք է ստեղծում քսան եւ ավելի տարի անց:

Տղամարդկանց այս խումբը, նրանց հետ, ով ի սկզբանե ընտանիք չէր ստեղծել, միայնության են դատապարտում գեղեցիկ սեռի  30, իսկ որոշ քաղաքներում   33 տոկոս լիովին արժանի ներկայացուցիչների:

Ինչ անել. համբերություն հավաքել եւ չհրաժարվել այլ պոտենցիալ փեսացուների հետ ծանոթությունից: Նախ` տղամարդը նրա համար չի քանդել իր ընտանիքը, որ անմիջապես հետո նորը կառուցի. նա ուզում է վայելել ազատությունը, այդ թվում` սեռական: Նոր ընտանիք ստեղծելու համար նրան ժամանակ է պետք, եթե նրան շտապեցնեք, կավերեք հարաբերությունները: Երկրորդ` ձեզ մի մեղադրեք, եթե դուք եւս մեկ  (երկու, երեք) երկրպագու ունեք, հանկարծ վիճակագրությունը ձեր կողմից չի լինի, եւ հենց այդ տղամարդը կլինի նրանց թվում, ով ամուսնալուծությունից հետո շատ երկար չի ամուսնանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ