Ե՞րբ է ձեր բաժանվելու ժամանակը

Համոզվելու համար, որ քո կողքին այն մարդը չէ, որը քո կյանքը երջանիկ կդարձնի, կարելի է վերլուծել մի քանի իրավիճակ: Եթե դուք ի սկզբանե տարբեր կողմեր եք նայում, հազիվ թե ձեր միությունը հաջողությամբ կպսակվի:

Ապագա ունեցող ամուր զույգը պետք է ընդհանուր արժեքներ ունենա, ընդհանուր նպատակներ, ցանկություններ:

Դա վերաբերում է այնպիսի գլոբալ բաների, ինչպիսիք են երեխաների ծնունդը, եւ այնպիսիք, որոնք թվում է՝ մանրուքներն են (օրինակ՝ ձվածեղի մեջ աղի քանակությունը):

Ժամանակի հետ այդ «ձվածեղը» կարող է վերջին կաթիլը դառնալ համբերության բաժակի մեջ եւ տարիների ընթացքում կուտակված, չարտահայտված պահանջները ուղղակի դուրս կթափվեն:

Անկասկած հակադրությունները ձգում են իրար, բայց միայն այն դեպքում, եթե լրացնում են իրար, ոչ թե հակառակը, նյարդայնացնում: Սեքսն ընտանեկան կյանքի կարեւոր կողմ է:

Եթե քո ցանկություններն անընդհատ անտեսվում են եւ դու անբավարարություն ես զգում, մտածիր, թե արդյոք նման անտարբերությունը քեզ դավաճանության չի մղի:

Այդ դեպքում ի՞նչ կլինի: Եթե դու չես ուզում բացվել անկողնում, քեզ ցանկալի եւ սիրելի չես զգում, նա հաստատ քո տղամարդը չէ:

Ընդհանուր հոբբին եւ հակումները շատ են մտերմացնում մարդկանց, ինչպես նաեւ համատեղ աշխատանքը: Երբ դուք միասին չեք անցկացնում ազատ ժամանակը, փախչում եք տնից կամ առանձին-առանձին գնում եք ընկերական հավաքների, հարաբերություններն անհրաժեշտ հուզական սնուցում չեն ստանում:

Այդպես` գնալով ավելի հեռանալով իրարից, դուք օտար մարդիկ եք դառնում: Ամենից հաճախ, նման զույգերը լավ հարաբերություններ չեն ունենում իրենց կեսի ազգականների հետ եւ յուրաքանչյուրն անզիջում կերպով նախընտրում է իր շրջապատին: Պատրա՞ստ ես այդպես ապրել կյանքդ: Եթե ոչ, նշանակում է` եկել է բաժանվելու ժամանակը:

Եվ ի վերջո փոքրիկ խորհուրդ. չարժե մտածել, թե բաժանումը հեշտ կլինի, կլինեն արցունքներ, խղճահարություն եւ «վերջին շանսի» խնդրանք, բայց այդ ամենը պետք է հաղթահարել: Կարելի է երկար ներսդ փորփրել, նրա ներսը, փորձել պարզել վերջի պատճառը, բայց կարելի է նաեւ բաց թողնել: Գուցե դու ինչ-որ ժամանակ հորինել ես այդ սերը` քո գլխում իդեալ նկարելով եւ այժմ ուղղակի լայն բացել ես աչքերդ: Իմացիր, որ դա վերջին սերը չէ քո կյանքում, այն չի կարող վերջինը լինել, չէ որ առջեւում իսկական երջանկություն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․