Ազատվեք ճարպակալումից, արյան բարձր ճնշումից և դեպրեսիայից

Մրգերից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչի պատճառով էլ նիհարել ցանկացողները հաճախ բացառում են դրանք իրենց սննդակարգից:

zNews-ը Ձեզ է ներկայացնում մի քանի մրգեր, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ներառեք այս մրգերը ձեր սննդակարգում և ազատվեք ավելորդ ճարպերից:

 

Ավոկադո

Ավոկադոն բավական սննդարար միրգ է: Այս մրգի 100 գրամը պարունակում է 120 կալորիա: Միրգը բարձր կալորիականությամբ է, սակայն դրանից ստացվող էներգիան չի վերածվում ճարպերի: Այդ իսկ պատաճառով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ներառեն այս միրգն իրենց սննդակարգում: Դժվար է հավատալ, սակայն ավոկադոն իր սննդարարությամբ գերազանցում է նույնիսկ մսին: Սրտաբանները խորհուրդ են տալիս օգտագործել ավոկադոն՝ որպես  պրոֆիլակտիկ միջոց աթերոսկլերոզի դեմ:

Գրեյպֆրուտ

Քչերը գիտեն, որ գրեյպֆրուտի շաքարը քիչ քանակությամբ կալորիա է պարունակում, այդ իսկ պատճառով այն համարվում է հրաշալի նիհարեցնող միջոց: Գրեյպֆրուտը  հարուստ է բջջանյութով և սնուցում է օրգանիզմը:  Եթե սիրում եք երեկոյան ուտել, ապա գրեյպֆրուտն ուղղակի անփոխարինելի է:

Խնձոր

Խնձորը կարող է գրգռել ախորժակը, քանի որ նրանում առկա մրգային թթուները խթանում են ստամոքահյութի արտազատումը: Այդ պատճառով, չգիրանալու և ախորժակը չգրգռելու համար խորհուրդ է տրվում խնձորն ուտել միայն ջեռոցում եփված վիճակում: Այսպես եփված խնձորը հագեցվածության զգացողություն է հաղորդում ամբողջ օրվա համար:

Նարինջ

Միջին չափսի նարինջը պարունակում է մոտ 90 կալորիա, այդ իսկ պատճառով նարինջը հաճախ ներառում են տարատեսակ դիետաների սննդակարգում: Նարինջը հարուստ է բջջանյութով, հրաշալի կերպով սնուցում է  օրգանիզմը:  Առավել օգտակար է կարմիր նարինջը: Իտալացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կարմիր նարինջը կանխարգելում է ճարպերի կուտակումը:

Արքայախնձոր

Այս մրգի մեջ առկա բրոմելանը լավացնում է մարսողությունն ու ունի հանգստացնող ազդեցություն: Եթե յուղոտ կերակուր եք օգտագործելու, ապա համակցեք այն արքայախնձորով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը