4 արտահայտություն, որոնք արժե ավելի հազվադեպ արտաբերել

4 արտահայտություն, որոնք արժե ավելի հազվադեպ արտաբերել:

1. «Գուցե / Հնարավոր է»

Դուք ձեզ համար սողանցք եք թողնում, որպեսզի մինչեւ վերջ որոշում չկայացնեք: «Գուցե գնամ մարզասրահ», «Գուցե ավելի շատ կարդամ», «Գուցե արժե եկող ամիս նախագծում մի շարք փոփոխություննե՞ր սկսել»: Դրանք բոլորը ինչ-որ բան չանելու գաղտնի պատրվակներ են, երբ Անխուսափելիությանը դեմ-հանդիման դուք միեւնույն է` ուզում եք ինչ-որ բան անել, բայց բարդ է ինքներդ ձեզ խոստովանել դա, այդ պատճառով ավելի լավ է ուրիշ մեկին թողնել որոշում կայացնել, իսկ դուք «գուցե» աջակցեք այդ որոշմանը:

2. «Վաղը» «Ես վաղը կմտածեմ դրա մասին», — ասում էր Սկարլետ Օ’Հարրան:

Բայց չէ որ դուք թեթեւսոլիկ աղջիկ չեք: «Վաղվան» թողնվածի 80 տոկոսը երբեք չի իրագործվի, չնայած կարող էր որոշվել / արվել / ասվել / գրվել այսօր` մինչեւ օրվա վերջ: Կամ էլ դուք չափից շատ բան եք վերցնում ձեր ուսերին (եւ պետք է ուղղակի վերանայել սեփական պլանների ամրությունը եւ օրվա աշխատանքային խնդիրների կառուցվածքը), կամ էլ պետք է ձեր մեջ «սպանեք» հետաձգողին (դա ավելի բարդ է, բայց ավելի կարեւոր է երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից):

3. «Երբեք»

«Ես երբեք չեմ կարողանա ձեք բարձրացնել մեկ այլ մարդու վրա». կկարողանաք, այն էլ ինչպես, եթե ձեր կյանքին կամ ձեր մտերիմների կյանքին վտանգ սպառնա: «Երբեք չեմ ների նրան». ներեցեք, ուղղակի` ոչ անմիջապես (կամ էլ ընդհանրապես ժամանակի հետ մոռացեք): Կյանքն անհամեմատ ավելի բարդ ու ոչ գծային է, քան ուղղակի քարացած կարծիքները եւ «սպիտակի» ու «սեւի» բաժանումը:

4. «Ապագան»

Հասկացություն է, որը ոչ ոք չի տեսել եւ երբեք չի լինի (որովհետեւ վաղը «վաղը» այսօր կդառնա, իսկ «ապագայում ես ավելի առողջ / հաջողակ /հարուստ» կդառնամ-ը ուղղակի ինքնագորովանք է, որ չմտածեք ոչ մի բանի մասին եւ անդունդը «նետեք» այն, ինչը ձեզ իրոք անհանգստացնում է եւ «պահարանից» չհանեք այդ անհանգստությունը): Ավելի լավ է` մտածեք, թե այսօր ինչ կարող եք փոխել, ինչի կուզեիք այսօր հասնել, ինչ ոչ մեծ նպատակի կարող եք հասնել / իրականացնել մինչեւ այս աշխատանքային օրվա վերջը:

5. «Ափսոս, որ…»

Ափսոսանքներից կսկսվի բացասական փորձի հսկայական լեռ ձեւավորվել, որը ձեզ տառացիորեն «կգամի» գետնին: Դուք արդեն այն մարդը չեք, որ էիք կես տարի առաջ. դուք արդեն գիտեք, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ` ոչ, դուք արդեն արել / անում եք որոշակի ընտրություն: Այդ պատճառով արվածի / չարվածի համար ափսոսալն անիմաստ է. դուք «ժամանակի մեքենա» չունեք ամեն ինչ շտկելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․