Կենդանակերպի 6 զույգ, ովքեր անհամատեղելի են

Կենդանակերպի անհամատեղելի նշաններ, որոնց նույնիսկ խորհուրդ չի տրվում փորձել հարաբերություններ կառուցել:

Խեցգետին և Կշեռք: Խեցգետինները շատ զգացմունքային են, հանգստության կարիք ունեն, իսկ Կշեռքներն ուժեղ բնավորություն ունեն, շատ շփվող են: Խեցգետինները կոնսերվատիվ են, մարդիկ, ովքեր շատ ցավոտ են արձագանքում փոփոխություններին: Իսկ Կշեռքները յուրօրինակ մտածողություն ունեն, սիրում են տարօրինակ քայլերի դիմել:

Նույնիսկ, երբ կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչները սիրում են միմյանց կամ ընկերանում, որպես կանոն, չեն կարողանում երկարաժամկետ հարաբերություններ կառուցել:

Ջրհոս և Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների միջև չեն կարող ոչ ընկերակսն, ոչ ռոմանտիկ հարաբերություններ լինել: Ձկները եսասեր են, իրենց անձի նկատմամբ մշտական ուշադրության կարիք ունեն: Տանել չեն կարող չափազանց ինքնավստահ Ջրհոսների կողմից ցուցաբերվող անտարբերությունը:

Ձկները նեղացկոտ են, դժվարությամբ են մարդկանց հետ հարաբերություններ հաստատում: Ջրհոսները հեշտությամբ են առաջ շարժվում, հարմարվում ցանկացած իրավիճակի, կարողանում են հարթել նույնիսկ ամենալուրջ կոնֆլիկտը: Ջրհոսներին որոշակի թեթևամտություն է բնորոշ, որը նյարդայնացնում է Ձկներին:

Աղեղնավոր և Կարիճ: Կենդանակերպի այս երկու նշանները չափազանց տարբեր են: Եվ եթե ընկերական հարաբերություններ հնարավոր է կառուցել, սիրային և ամուսնական հարաբերությունների կառուցումը կարող է անհնար լինել:

Կարիճները միշտ գիտեն՝ ինչ են ուզում, և կպաշտպանեն իրենց շահերը մինչև վերջ՝ թե սիրային, թե ընկերական հարաբերություններում: Նրանք ամեն կերպ կփորձեն հնազանդեցնել Աղեղնավորներին, ովքեր ձգտում են կյանքից առավելագույն հաճույք ստանալ: Աղեղնավորները հազվադեպ են մտածում վաղվա օրվա մասին, ապրում են զգացմունքներով: Դա չի կարող չնյարդայնացնել Կարիճներին, ովքեր սիրում են ամեն բան նախապես ծրագրել և սիրելիից աջակցություն են սպասում:

Երկվորյակներ և Այծեղջյուր: Դժվար է գտնել միմյանց այդքան չհամապատասխանող զույգ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընկերական հարաբերություններ կառուցել, ամուսնությունը շատ ավելի բարդ է:

Այծեղջյուրները լրջմիտ են, շրջահայաց, հակված չեն հապճեպ որոշումներ կայացնել: Նրանք չեն հասկանում Երկվորյակներին, ում հատուկ է տրամադրության հաճախակի փոփոխությունը: Երկվորյակներն ամբողջությամբ ենթարկվում են զգացմունքների ազդեցությանը, հազվադեպ են տրամաբանությամբ առաջնորդվում: Այծեղջյուրներն այդ պահվածքը գնահատում են՝ որպես թեթևամտություն, իսկ Երկվորյակների համար կոնսերվատիվ Այծեղջյուրների հետ հարաբերությունները չափազանց ծանր են դառնում:

Կույս և Առյուծ: Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները որևէ ընդհանուր եզր չունեն: Առյուծները միշտ ձգտում են գլխավորը լինել, զուգընկերոջն իրեն ենթարկել: Բայց սառնասիրտ և շրջահայաց Կույսերի հետ հնարավոր չէ այդպես վարվել:

Առյուծները տանել չեն կարողանում իրենց հասցեին հնչող ոչ մի քննադատություն, իսկ Կույսերը հակված են վերլուծել մյուսների քայլերն ու սխալները, դատել նրանց: Ապագայի մանրակրկիտ ծրագրումը Առյուծների մոտ տարակուսանք է առաջացնում, միևնույն ժամանակ՝ Կույսերը չեն հասկանում՝ ինչպես կարելի է ձգտել ցանկալին ստանալ հենց այդ պահին:

Ցուլ և Խոյ: Անհամատեղելի են, չեն կարող ոչ ընկերական, ոչ սիրային հարաբերություններ կառուցել: Խոյերի կամակորությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Նրանք երբեք մտերիմներից աջակցություն չեն զգում, նույնիսկ, երբ վերջիններս այն իսկապես ցուցաբերում են: Այդ պատճառով նրանք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել ուշադիր և կայունության ձգտող Ցուլերի հետ:

Ցուլերը գերադասում են ուրախ, իրադարձություններով և զվարճանքով լի կյանքով ապրել: Իսկ Խոյերը սառնասիրտ են, չեն խրախուսում զուգընկերոջ զգացմունքների արտահայտումը: Նրանք իսկապես ձանձրանում են Ցուլերի կողքին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․