Կենդանակերպի նշաններ, որոնք անհաջողակ են սիրո հարցում

Շատ հարաբերություններ են փլուզվում ժամանակի ընթացքում:

zNews-ը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են ընդունակ «ոչնչացնել» իրենց սերը, և ինչպիսի վարքագիծ է նրանց բնորոշ:

Խոյ: Հակված եք իմպուլսիվ և անհամբեր լինել: Ուզում եք անհապաղ անել այն, ինչ ցանկանում եք: Եթե զուգընկերը ձեր ետևից չի հասնում կամ պարզապես չի հասկանում ձեր քայլերը, կոնֆլիկտներ են առաջանում: Գործում եք՝ առանց մտածելու, հաշվի չեք առնում և ուշադրություն չեք դարձնում մյուսների կարծիքներին ու ցանկություններին: Ամենավատն այն է, որ ոչ միշտ եք գիտակցում, թե որքան եք ինքներդ ձեզ սիրում:

Ցուլ: Սեփականատիրոջ մոտեցում եք ցուցաբերում մարդկանց ու իրերի նկատմամբ: Որևէ մեկին ձեր կյանք ներս թողնելու համար ձեզ երկար ժամանակ է հարկավոր, բայց հետո չափազանց ուժեղ եք կառչում այդ մարդուն՝ նրան թույլ չտալով շնչել և ամեն կերպ ճնշելով: Սա հոգնեցնում է և չի նպաստում առողջ հարաբերությունների կառուցմանը: Հարկավոր է թուլացնել վերահսկողությունը, հակառակ դեպքում՝ կկորցնեք զուգընկերոջը:

Երկվորյակներ: Հակված եք փոփոխությունների. զուգընկերը երբեք չգիտի՝ ինչի սպասել: Այսօր ցանկանում եք ամուսնանալ, իսկ վաղը կասեք, որ ամուսնությունը ձեզ համար չէ: Ձեր զգացմունքները հասկանալը բարդ է, շատ ավելի բարդ է դրանց հետևելը: Կարծում եք, թե բնավորության այդ գիծը ձեզ հետաքրքիր և ինտրիգային է դարձնում, բայց իրականում այն միայն նյարդայնացնում է:

Խեցգետին: Չափազանց զգացմունքային եք: Բոլորն էլ ունենում են լավ ու վատ օրեր, բայց միայն դուք կարող եք ոչնչից խնդիր ու ողբերգություն սարքել: Ձեր կամակորությունը կարող է պարզապես հյուծել ձեր կողքին գտնվող մարդկանց:

Առյուծ: Ձեր հարաբերությունները հիմնականում «քանդում է» անասելի խանդը: Դա բավական զարմանալի է, քանի որ շատ ինքնավստահ եք և էգոիզմի առողջ չափաբաժին ունեք. ամեն դեպքում՝ անհույս խանդոտ եք: Զուգընկերոջը տանջում եք ձեր վարքով ու վերաբերմունքով՝ ստիպելով նրան հիասթափվել, ապա՝ նաև խուսափել ձեզանից:

Կույս: Հակված եք տհաճ քննադատության, նաև մարդկանց դատելու, ինչն ընդունելի չէ սիրային հարաբերություններում: Խնդիրն այն չէ, որ դուք ձեզ կատարյալ եք համարում. դուք շատ լավ գիտակցում եք սեփական թերությունները: Պարզապես ակնկալում եք, որ զուգընկերը պետք է կատարյալ լինի: Դժվար է լինել մեկի հետ, ով անդադար գնահատում է քեզ ու անհնարինը պահանջում: Հարաբերությունները չեն կարող դա հաղթահարել:

Կշեռք: Ընտրողաբար չեք մոտենում մարդկանց: Երբ որևէ մեկը ձեզ ուշադրություն է դարձնում, վայրկենական սկսում եք մտածել, թե խոսքն արդեն սիրո մասին է: Արդյունքում՝ ստանում եք մտածված փոխհարաբերություններ, որոնք երջանկություն չեն բերում:

Կարիճ: Անձնական կյանքը հաճախ է փակուղի մտնում, քանի որ չափից շատ եք սիրում մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և ստիպել դիմել քայլերի, որոնք նա չի ցանկանում: Զուգընկերը ձեր խամաճիկը չէ. նա պետք է կայացնի սեփական որոշումները և պատասխանատվություն կրի դրանց համար: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ղեկավարում են:

Աղեղնավոր: Հակված եք ամեն ինչ տեսնել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս, և երբ իրականությունը բախվում է երևակայությանը, ձեզ համար բավական բարդ է լինում: Պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինրպես դուք եք ցանկանում: Երբ հարաբերություններին օբյեկտիվ մոտեցում չեք ցուցաբերում, ամեն ինչ փչանում է: Բացի այդ՝ բավական շուտ եք հարաբերություններ սկսում՝ չհասկանալով, որ նախորդներից դեռ բավարար ժամանակ չի անցել: Արդյունքում՝ միշտ հայտնվում եք փակ շղթայում:

Այծեղջյուր: Հավատացած եք, որ ամեն ինչ վատ է լինելու և դեռ սկզբնական շրջանից սպասում եք հարաբերությունների տապալմանը: Վատագույնը մի սպասեք: Այդ դեպքում բաց կթողնեք այն երջանկությունն ու ուրախությունը, որ բերում են հարաբերությունները:

Ջրհոս: Երբեմն «քանդում եք» ինչ-որ լավ բան միայն այն պատճառով, որ ցանկանում եք մի փոքր «ճոճել նավակը»: Հակադրվելը կամ խնդիրներ ստեղծելը հետաքրքիր եք համարում: Ձեզ հետաքրքրում է զուգընկերոջ ռեակցիան, երբ ձեզ սխալ եք պահում: Սա ոչ մի դրական բան չի տա հարաբերություններին: Վատ պահվածքը ձեզ գրավիչ չի դարձնում. այն ընդամենը հիասթափեցնում է և անվստահության պատճառ դառնում:

Ձկներ: Հակված եք գերզգացմունքայնության, ինչը զուգընկերոջը ստիպում է զգուշավոր լինել ձեզ հետ: Նա չի կարողանում ձեր կողքին լինել այն, ինչ կա. նա հաշվարկում է ցանկացած քայլ և մտածում ցանկացած բառ արտաբերելուց առաջ: Նա լուրջ էներգիա է ծախսում «ճիշտ» պահվածք մշակելու համար, լարվում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը
ԹԵՍՏ․ Կարnղ եք հպարտանալ Ձեր գիտելիքներով, եթե ճիշտ պատասխանեք մեր թեստի բոլոր հարցերին
Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Տրամաբանական հանելուկ․ Կարո՞ղ եք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը․․․
Բնական միջոց, որը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը
ԹԵՍՏ․ Կարnղ եք հպարտանալ Ձեր գիտելիքներով, եթե ճիշտ պատասխանեք մեր թեստի բոլոր հարցերին
Ի՞նչ հիվանդություններ են բնորոշ յուրաքանչյուր ամսում ծնված մարդկանց
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Թեստ․ Վստահ ե՞ք, որ ճիշտ կպատասխանեք այս հարցերին
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը