12 անսպասելի փաստ համբույրների մասին

Որքա՞ն է տևել աշխարհի ամենաերկար համբույրը և որքա՞ն կալորիա են ծախսում մարդիկ համբուրվելիս:

1. Միջինում մարդն իր ողջ կյանքի ընթացքում ծախսում է 336 ժամ, կամ 2 շաբաթ՝ համբուրվելու համար:

2. Մարդու շուրթերը 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը:

3. Համբույրը հիանալի մարզում է դեմքի համար: Համբուրվելիս դեմքի 57 մկաններից աշխատում է մոտ 30-ը: Մկանային աշխատանքը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունը և օգնում է հարթել կնճիռները:

4. Բացի այդ, համբուրվելն ակտիվորեն այրում է կալորիաները: Պարզապես այտին համբուրելը այրում է 5 կալորիա, իսկ կրքոտ «ֆրանսիական» համբույրը՝ 26 կալորիա:

5. Համբույրը կարող է ազատել սթրեսից: Գիտականորեն ապացուցված է, որ համբույրն արգելակում է գլյուկոկորտիկոիդ հորմոնների առաջացումը, որոնք մարդու մոտ առաջացնում են անհանգստություն, բարձրացնում են արյան ճնշումը և վատ ազդեցություն ունենում քնի վրա: Լավ ինքնազգացողության համար բավական է օրական երեք համբույր՝ 20 վայրկյան տևողությամբ:

6. Համբույրի ժամանակ օրգանիզմում արտադրվում է նյութ, որը մորֆինից 200 անգամ ավելի ուժեղ է: Հենց դա է պատասխանատու համբույրի ժամանակ առաջացած երջանկության զգացման համար:

7. Վիճակագրության համաձայն՝ մոտ 66%-ը համբուրվում է փակ աչքերով: Միևնույն ժամանակ, համբուրվողների 65%-ը գլուխը թեքում է աջ: Գիտնականները պարզել են, որ գլուխը որոշակի կողմ թեքելու սովորությունը ձևավորվում է ներարգանդային զարգացման ընթացքում:

8. Առաջին ֆիլմը, որում ցուցադրվել է համբույրի տեսարան, Թոմ Էդիսոնի կարճամետրաժ կինոնկարն էր՝ «Համբույր» լակոնիկ վերնագրով: Ֆիլմը թողարկվել է 1886 թվականին և տևել է ընդամենը 30 վայրկյան:

9. Համբույրների քանակով ֆիլմ-ռեկորդակին է «Դոն Ժուան»-ը (1927): Դրանում Ջոն Բերիմորի հերոսը նկարահանման հրապարակում 127 անգամ համբուրում է իր գործընկերներին՝ Մերի Աստորին և Էստել Թեյլորին:

10. Կինոյում ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան և ցուցադրվել է «Դու այժմ բանակում ես» (1941) ֆիլմում:

11. Ամենաերկար համբույրի համաշխարհային ռեկորդը սահմանել են անվտանգության աշխատակիցը և տնային տնտեսուհին Թայլանդից 2015 թվականին: Զույգը մասնակցել է մարաթոնի և համբուրվել 58 ժամ 35 րոպե 58 վայրկյան: Մրցույթի պայմանների համաձայն նրանք պետք է սնվեին ձողիկի օգնությամբ և ոչ մի դեպքում չբաժանվեին միմյանցից: Հաղթողները որպես մրցանակ ստացել են ավելի քան 3000 դոլար և երկու ադամանդե մատանի:

12. Որոշ երկրներում հասարակական վայրերում համբուրվելը համարվում է չափազանց անպարկեշտ և երբեմն նույնիսկ անօրինական: Ճապոնիայում, Չինաստանում և Կորեայում հանրային համբույրները քննադատության են ենթարկվում: Կա նույնիսկ «Ճապոնական համբույր» տերմինը՝ զուգընկերները կանգնում են միմյանցից մեկ քայլ հեռավորության վրա, մոտենում են միմյանց և ընդամենը մի վայրկյան շուրթերով դիպչում սիրելիի շուրթերին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․