Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ

Առողջ, կայուն հարաբերությունները զույգերի երջանկության գրավականն են: Սակայն լինում է այնպես, որ նույնիսկ այդպիսի հարաբերություններում մեկը սկսում է սառել սեքսի նկատմամբ: Ո՞վ առաջինը, և ինչպե՞ս դա շտկել:

Սեքսուալ հետաքրքրության մասին թարմ հետազոտությունն անսպասելի արդյունք է տվել: Բրիտանական Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները փորձարկման արդյունքում պարզել են, որ կանայք, տղամարդկանցից չորս անգամ ավելի, հարաբերությունների մեկ տարուց հետո սկսում են կորցնել հետաքրքրությունը սեքսի նկատմամբ: Հետազոտությանը մասնակցել է 4839 կին և 6669 տղամարդ։

Հիմնական պատճառներից են սոցիալական և անձնական գործոնները, այդ թվում՝ առողջական խնդիրները կամ նախկինում սեքսից ստացած վատ տպավորությունները:

Յուրաքանչյուր 6 կանանցից մեկը, և 33 տղամարդկանցից մեկը նախկինում ենթարկված է եղել սեռական բռնության։

Բացի այդ կանայք մոռանում են սեքսի մասին, երբ տանը կան փոքրիկներ, զգացմունքային անբավարար շփումներից և իրենց ցանկությունների մասին բարձրաձայնելու վախից։

Եվ դա հասկանալի է․ հաղորդակցությունը հարաբերությունների պահպանման կարևոր գործոններից մեկն է։

Չի կարելի ժխտել նաև տարիքային փոփոխությունները: Ի դեպ, այս առումով հետազոտությունը ևս մի հետաքրքիր արդյունք է տվել:

Տղամարդիկ հակված են կորցնել հետաքրքրությունը 35 և 44 տարեկանի միջև, իսկ կանայք՝ 55 և 64:

Հարցումներին մասնակցած տղամարդկանց 15% նշել է, որ վերջին մեկ տարում սեքի ցանկություն չի ունեցել երեք և ավելի ամիս շարունակ, իսկ կանանց 34% է նման իրավիճակում եղել։

Հետազոտողները նաև ավելացնում են, որ գոյություն չունեն ոսկե հաբեր հարաբերություններում սեքսուալ խնդիրները լուծելու համար:

Նրանք նշում են, որ խորը թաքնված պատճառը պետք է վեր հանել, աշխատել վրան և հետագայում բարձրացնել զույգի հետաքրքրությունը սեքսի նկատմամբ, այլ ոչ թե շրջվել հակառակ կողմ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ